Նոր գործատուի մոտ հարցազրույցի ժամանակ երբեք մի բողոքեք Ձեր հին աշխատանքի վայրից և տնօրենից: Ձեր «ապագա» տնօրենի մտքով միանգամից կանցնի, որ եթե Դուք հիմա բողոքում եք նախկին տնօրենից, ապա միգուցե որոշ ժամանակ անց սկսեք բողոքել նաև նրանից:
Մի վախեցեք առաջին իսկ հանդիպման ժամանակ հարցնել Ձեր աշխատավարձի մասին: Շատերը ամաչում են դրա մասին հարցնել, կարծելով՝ որ դրանով վատ տպավորություն կթողնեն: Բայց աշխատանքը դա համագործակցություն է, որտեղ Դուք որոշակի գումարի դիմաց վաճառում եք Ձեր ժամանակն ու մասնագիտական գիտելիքները: Այնպես որ, շատ նորմալ է հենց սկզբից իմանալ, թե ինչ պայմաններով եք Դուք աշխատելու: Գործատուները նույնպես սիրում են իրենց վրա վստահ և իրենց իրավունքները պաշտպանել կարողացող մարդկանց:
Մի ուշացեք հարցազրույցից և մի փոխեք հարցազրույցի օրը: Եթե Դուք իրոք ուզում եք ընդունվել այդ աշխատանքին, ապա հարցազրույցի գնացեք 5 րոպե շուտ: Պատասխանատվության զգացումն այն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում բոլոր գործատուները:
Մի փորձեք հարցազրույցի ժամանակ գործատուից խելացի թվալ, նրա խոսքերում սխալներ մի փնտրեք, մի փորձեք չափից ավելի ինքնավստահ լինել: Ինչպես ասացի, գործատուները սիրում են իրենց վրա վստահ մարդկանց և ոչ միայն գործատուները: Բայց ոչ ոքի դուր չի գալիս, երբ դիմացինը չափից ավելի ինքնավստահ է:
Եվ վերջում, նույնիսկ եթե Ձեզ մերժեն և աշխատանքի չվերցնեն, մի վհատվեք և մի խզեք Ձեր կապերը այդ գործատուի հետ: Շնորհակալություն հայտնեք, ժպտացեք և դուրս եկեք: Միգուցե Ձեր լավ վերաբերմունքն ու մարդկային դրական գծերը կարողանան լրացնել այն բացը, որի պատճառով Ձեզ աշխատանքի չվերցրեցին: Իսկ հարցազրույցից հետո փորձեք վերլուծել, թե ինչը խանգարեց Ձեզ աշխատանքի ընդունվելու: Այդ վերլուծության արդյունքները Ձեզ շատ օգտակար կլինեն հաջորդ հարցազրույցների ժամանակ:
Անպայման կօգտվեմ խորհուրդներից
Shat lav nyut er ev jamanaki @ntackum kirareli.
Ես այստեղ կցանկանայի ավելացնել, որ ցանկալի է նաեւ շնորհակալական նամակ ուղղարկել հարցազրույցից հետո:
Այս քայլը գործատուին ստիպում է եւ մեկ անգամ վերանայել ռեզյումեդ եւ մտածել, որ դու պրոֆեսիոնալ ես: