Հաջողության գաղտնիքներ

Ինչպես հասնել անհաջողության

Հաճախ բացասական խոսեք Ձեր մասին: Օրինակ, «իմ բախտը չի բերում», «ես խելք չունեմ», «իմ մոտ ոչինչ չի ստացվում», «ես չեմ կարող» և այլն: Շատ կարևոր է անել այնպես, որ դա զգաք ոչ միայն Դուք, այլ նաև շրջապատի մարդիկ:

Մի վերցրեք պատասխանատվությունը Ձեր վրա: Ձեր կյանքում տեղի ունեցող բոլոր բացասական փոփոխությունների համար մեղադրեք ուրիշներին: Ի՞նչ մեղք ունեք Դուք, եթե այլ մարդկանց հետ ինչ-որ բան այնպես չէ:

Նպատակներ մի դրեք: Մի դրեք անիմաստ նպատակներ, միևնույն է Ձեր ճակատագիրն արդեն որոշված է: Ինչ լինելու է՝ կլինի:

Քննադատեք ուրիշներին: Սպասեք, որ ինչ-որ մեկը սխալվի, ինչ-որ բան այնպես չանի և միանգամից «հարձակվեք» նրա վրա: Փնովեք նրան, մեղադրեք, արեք այնպես, որ նա իրեն վատ զգա:

Մի պլանավորեք: Անիմաստ ժամանակ մի ծախսեք պլանավորման վրա: Կյանքը շատ կարճ է, որպեսզի պլանավորեք: Ամեն ինչ արեք ինտուիցիայով:

Անկեղծ մի եղեք: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անկեղծ լինելը ընդունված չէ: Մի վստահեք ուրիշներին և խաբեք մարդկանց:

Եթե ինչ-որ բան չի ստացվում, թողեք դա: Ցանկացած գործում, որը Դուք ցանկանում եք ավարտին հասցնել, առաջին իսկ անհաջողության դեպքում հանձնվեք: Նշանակում է` դա Ձերը չէ:

Մի սովորեք այլ մարդկանցից: Ուրիշները Ձեզանից խելացի չեն, ոչինչ մի սովորեք նրանցից: Հակառակը` դուք սովորեցրեք այլ մարդկանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Երբ կարդացի հոդվածի վերնագիրը, ինձ թվաց, որ սխալմամբ հաջողության հասնելու փոխարեն գրել եք հասնել անհաջողության: Սակայն շուտով հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է: Մարդն անկախ իր կամքից պետք է անցնի կյանքի ճանապարհը: Եվ նա ունի այդ ճանապարհի ընտրության միայն երկու տարբերակ՝ հաջողության, կամ՝ անհաջողության: Եվ հաճախ մարդը , չտարբերելով հաջողությունն անհաջողությունից, ընտրում է սխալ ճանապարհ: Շատ մարդիկ ցավոք անում են այն ամենն՝ ինչը հասցնում է իրենց անհաջողության: Այստեղ ևս կա հաջողության մի բանաձև՝ անել այն ամենի ճիշտ հակառակը՝ ինչի մասին խոսվեց հոդվածում:

  • Շատ յուրահատուկ մոտեցում է: Թերևս ավելի հասկանալի այն մարկանց համար, ովքեր նախընտրում են ամեն ինչին ասել հանրավոր չէ, գործ չկա և այլն: Մենք էլ ենք անդրադարձել այս հարցին http://www.doing-business-in-armenia.com/2011/08/blog-post_17.html բլոգում “Չ” ՏԱՌԻ ՉԱՐԻՔԸ հոդվածում: Եթե ձեր հոդվածի շնորհիվ 1-2 մարդ փոխի իր մոտեցումները, դա արդեն հաջողությունը է: Միշտ էլ անհամբեր սպասում ենք ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԼՈԳԻ հերթական հոդվածին:

  • Իսկապես հոդվածը բավականին հետաքրքիր է : Ամեն բան կարծես ներկայացված է բացասական տեսանկյունից, սակայն` ոգևորիչ է:
    “Չ” ՏԱՌԻ ՉԱՐԻՔԸ նույնպես կարդացել եմ հիանալի հոդված է 🙂

  • Բավականին ազդեցիկ էր :> մի պահ մտածելու տեղիք տվեց…..իսկապես…անում ենք ամենը, որ լինենք անհաջողակ, աննպատակ ու անօգուտ :>>>>>>
    Շնորհակալություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»