Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ և ուզենք, թե չուզենք, ինչ-որ չափով ենթարկվում ենք դրա ազդեցությանը: Տարբեր մարդիկ մեզ խորհուրդներ են տալիս, կյանքում մեզ ուղղություն են ցույց տալիս, իսկ շատ հաճախ՝ մենք ինքներս ենք այլ մարդկանց խորհուրդներ տալիս: Երբեմն այդ խորհուրդները ձևավորում են մարդու մտածելակերպը և փոխում են նրա կյանքը: Այդ պատճառով էլ պետք է հստակ հասկանալ, թե ում խորհուրդներն է պետք լսել, իսկ ումը՝ ոչ:
Ինչ վերաբերվում է խորհուրդներ լսելուն, ապա բոլոր մարդկանց խորհուրդներն էլ պետք է լսել, իսկ այ թե կընդունեք դրանք, թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Հասկանում եք, երբ մարդը Ձեզ խորհուրդ է տալիս, հիմնականում նա փորձում է օգնել Ձեզ և նվազագույնը, որը Դուք կարող եք անել նրա համար՝ լսել նրա խորհուրդը:
Լսեք բոլոր այն մարդկանց, որոնք Ձեզ խորհուրդ են տալիս, բայց վարվեք այնպես, ինչպես Դուք եք ճիշտ համարում: Հաճախ մարդու համար, որը Ձեզ խորհուրդ է տալիս, կարևոր էլ չի, կվարվեք Դուք նրա ասած ձևով, թե ոչ, ուղղակի կարևորը, որ Դուք այդ պահին նրան լսեք: Մի պահ մտածեք: Ի՞նչ եք Դուք կորցնում, երբ ուղղակի լսում եք դիմացինի խորհուրդը: Ոչինչ: Իսկ ի՞նչ եք Դուք շահում: Շահում եք այն, որ դիմացինը իրեն անտեսված չի զգում, նա իրեն վատ չի զգում, իսկ ինչո՞ւ չպարգևել նրան այդ հաճույքը:
Ո՞ւմ խորհուրդներն է պետք ընդունել
Նրանց, որոնց խորհուրդները հիմնավորված են իրենց կյանքի փորձով: Այսօր հիմնականում մարդիկ խորհուրդներ են տալիս այնպիսի բնագավառներից, որոնց մասին անգամ գաղափար չունեն, ուղղակի ինչ-որ տեղից լսել են: Արվեստագետը խորհուրդ է տալիս բժշկությունից, բժիշկը խորհուրդ է տալիս արվեստից, քաղաքագետը խորհուրդ է տալիս ֆուտբոլից, ֆուտբոլիստը խորհուրդ է տալիս քաղաքականությունից, մարդը, որը ընդհանրապես բիզնեսի փորձ չունի, խորհուրդ է տալիս բիզնեսից, աղքատն էլ խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է հարստանալ:
Ընդունեք միայն այն խորհուրդները, որոնք մարդը տալիս է իր փորձից: Օրինակ, եթե հայտնի գործարարը Ձեզ խորհուրդ է տալիս, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում, ապա մեծ հավանականությամբ այդ խորհուրդը տեղին է, քանի որ նա այդ ճանապարհն արդեն անցել է: Իսկ եթե այդ խորհուրդը Ձեզ տալիս է Ձեր հարևանը, ապա ամենայն հավանականությամբ նա ինչ-որ տեղ դա ուղղակի լսել է:
Հաշվի առեք նաև այն, որ հաճախ մարդիկ իրենք էլ չեն կիրառում այն խորհուրդները, որոնք տալիս են: Այնպես որ, որպես եզրակացություն, լսեք բոլոր մարդկանց խորհուրդները, հասկացեք, թե ով է խորհուրդ տվողը և ինքնուրույն որոշում կայացրեք:
Եվ վերջում ամենակարևորը: Դուք ինքներդ մի դարձեք այն մարդկանցից, որոնք խորհուրդներ են տալիս այնպիսի բաներից, որոնցում իրենք փորձ չունեն: Տվեք միայն այնպիսի խորհուրդներ, որոնցում Դուք համոզված եք, որոնք արդեն Ձեր կյանքում կիրառել եք և դրա արդյունքը զգացել եք: Իսկ եթե դա այդպես չէ` ավելի լավ է լռեք: Այլապես Ձեր խորհուրդը կարող է վնասել դիմացինին, նույնիսկ եթե Դուք այդ մասին չեք գիտակցում:
Ինձ համար խորհուրդը արժեքավոր մի բան է, եթե իհարկե ինչպես դուք եք նշել կյանքի փորձից է բխում 🙂
Admin jan shat lav kayqa.shat shnorhakal em senc kayq sarqelu hamar.duq dzer posteric mekum grel eq vor gnel eq bajnetomser.dranq hima dzez inch chapov en ogut talis bajnetomseri gni hamemat?
Ես շատ եմ հավանում ձեր կայքը և շնորհակալ եմ ձեզ ճիշտ խորհուրդների համար, որոնց ես հավատում եմ և աշխատում եմ կիրառել կյանքում: Ձեր գաղափարները ինձ շատ ոգևորում են, որի համար շատ շնորհակալ եմ 🙂