Բիզնես և ֆինանսներ

$ 4 մլրդ կորուստ` մեկ օրվա ընթացքում

Դեկտեմբերի 20-ին, շուկայի փակումից ոչ շատ առաջ, Oracle ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 14%-ով և այժմ դրանք շրջանառվում են մեկ բաժնետոմսը $25-ի սահմաններում, հաղորդում է Forbes-ը: Բաժնետոմսերի գնի անկման հետևանքով, ընկերության հիմնադիր և տնօրեն Լարի Էլիսոնի կարողությունը նվազել է $ 4 մլրդ-ով: Իմիջիայլոց, ծրագրավորային ապահովման մագնատը մինչ այդ արդեն գտնվում էր տարվա ամենամեծ կորուստ ունեցած Forbes-ի 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկում:

Դեկտեմբերի 15-ին Forbes-ը հաշվարկել էր Forbes-ի 400 անդամների տարեկան շահույթներն ու կորուստները և 2010 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ Oracle-ի բաժնետոմսերի գինն արդեն ընկել էր 2%-ով կամ $ 2 մլրդ-ով: Դա բավական էր, որպեսզի Էլիսոնը «Dolby Laboratories» ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ռեյ Դոլբիի հետ կիսի տարվա ամենամեծ կորուստ ունեցողների 3-րդ տեղը: 2011-ին միայն Ուորեն Բաֆֆեթն ու Շելդոն Էդելսոնն էին կորցրել ավելի շատ` $ 3 մլրդ և $ 2.2 մլրդ համապատասխանաբար:

Բաժնետոմսերի գնի անկման արդյունքում այժմ Էլիսոնի Oracle ընկերությունը գնահատվում է $ 6.7 մլրդ ավելի քիչ, քան 2010 թվականի վերջում: Բայց պետք չէ մտահոգվել Լարի Էլիսոնի համար, որի կարողությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հաստատուն աճում է: Նույնիսկ այդ անկումներից հետո նրա ընկերությունը գնահատվում է մոտ $ 32 մլրդ, որը բավարար է, որպեսզի նա պահպանի Ամերիկայի 3-րդ ամենահարուստ մարդու տիտղոսը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»