Հաջողության պատմություններ

Մարդիկ, ովքեր հարստացել են iPhone ծրագրավորմամբ

Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, թե ինչպես է ինչ-որ ծրագրավորող հիմնում սեփական բիզնեսը՝ պարզապես ստեղծելով ինչ-որ հաջողված ծրագիր iPhone-ի համար: Ընդհանրապես, iPhone ծրագրավորումն այժմ վերելք է ապրում և հարստանալ iPhone-ի համար ծրագրեր գրելով` այսօր ավելի իրական է, քան ցանկացած այլ ուրիշ բջջային հարթակի դեպքում: Բայց պետք է նշել, որ այստեղ էլ իրական հաջողության հասնում են միայն քչերը (եթե իրական հաջողության տակ հասկանալ իրոք մեծ փողեր): Այս հոդվածում մենք ձեզ կծանոթացնենք աշխարհի ամենահաջողակ iPhone ծրագրավորողներից մեկի՝ Իթան Նիկոլասի հետ:

Իթանը 30 տարեկան էր, երբ սկսեց գրել իր առաջին ծրագիրը iPhone-ի համար՝ iShoot խաղը: Այդ ժամանակ նա որոշ խնդիրներ ուներ աշխատանքի վայրում: Աշխատավարձը ակնհայտորեն չէր բավարարում նրան հոգալու իր և ընտանիքի կարիքները: Իր ծրագիրը iPhone-ի համար նա որոշում է գրել մեկ պարզ պատճառով՝ մի փոքր լրացուցիչ գումար վաստակել: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ նրա ծրագիրն այնքան հաջողված կլինի, որ նա կկարողանա թողնել հիմնական աշխատանքը:

6 շաբաթ լարված աշխատանքից հետո, «երբ մի ձեռքով ստիպված ես բռնել երեխային, իսկ մյուսով կոդ գրել», նա վերջացնում է իր ծրագիրը և հենց վաճառքի առաջին օրվա ընթացքում աշխատում է 1000$: Բայց մի քանի օր անց շահույթը կտրուկ ընկնում է՝ մինչև օրեկան 50$: Իթանը չէր հասկանում, թե ինչ տեղի ունեցավ: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա թողարկում է խաղի անվճար, սահմանափակ տարբերակը: Նա տեղադրում է այն AppStore-ում, որը ներբեռնվում է 2,4 մլն անգամ: Դրանից հետո մարդիկ ցանկանում էին ձեռք բերել խաղի լրիվ տարբերակը: Դրա շնորհիվ վաճառքները կրկին սկսում են աճել և նրա օրեկան շահույթը հասնում է օրեկան մինչև 37 000$: Իթանը, իհարկե, միանգամից թողնում է հիմնական աշխատանքը, բացում է սեփական ընկերությունը և սկսում է լուրջ զբաղվել iPhone ծրագրավորմամբ:

Հ.Գ.
Ահա և այսպիսի մի պատմություն, թե ինչպես հաճախ մենք չենք գտնվում այնտեղ, որտեղ մեր իրական տեղն է: Պետք է ձգտել փոխել այդ տեղը, եթե դուք զգում եք, որ դա այն չէ, ինչ ձեզ պետք է: Դրա համար անհրաժեշտ է աշխատել, ռիսկի դիմել, ազատություն տալ երևակայությանը և իհարկե՝ հավատալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»