Գիտեք, թե ինչն է ինձ դուր գալիս հաջողակ մարդկանց մեջ: Նրանց դրական էներգիան, լավատեսությունը, ուժն ու եռանդը: Երբ գտնվում ես նրանց կողքին, թվում է, թե ամեն ինչ լավ է լինելու, նրանք իրենց էներգիան փոխանցում են քեզ: Նրանց կողքին խնդիրները դառնում են հնարավորություններ, ալարկոտությունը դառնում է աշխատասիրություն, քննադատությունը դառնում է գովեստ: Նրանք սիրում են կյանքը և նրանք ժպտում են կյանքին, իսկ կյանքը ժպտում է նրանց: Նրանք սիրում են ստեղծել և օգուտ տալ, այլ ոչ թե քանդել ու վնասել: Նրանք իրենց կյանքի փորձով են ցույց տալիս, որ հնարավոր է հասնել բոլոր նպատակներին, լինել երջանիկ և երջանկացնել ուրիշներին: Նրանցից կարելի է անընդհատ սովորել և նրանցից պետք է անընդհատ սովորել: Նրանք չեն խլում մեր էներգիան, նրանք պարգևում են այն մեզ:
Մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում է այդ հաջողակ մարդը: Միգուցե այն արդեն դուրս է եկել կամ դեռ թաքնված է հոգու մութ անկյուններում և անհամբեր սպասում է, թե երբ են իրենց բաց թողնելու լույս աշխարհ: Բաց թողեք նրան: Թող իր էներգիայով ու լույսով նա խամրի վատն ու բացասականը, քննադատությունն ու մեղադրանքը, ալարկոտությունն ու անգործությունը, անորոշությունն ու անվստահությունը: Եղեք հաջողակ մարդ: Եղեք մարդ, որն օգուտ է տալիս, որն ինչ-որ կերպ հեշտացնում է ուրիշների կյանքը, որի գոյությունից շահում են այլ մարդիկ:
Կան մարդիկ, որոնք գլորում են աշխարհը, իսկ մյուսները վազում են կողքից և բղավում. «Աստված իմ, ուր է այս աշխարհը գլորվում»:
Հիշեք, հաջողակ չեն ծնվում, այդպիսին դառնում են: Ամեն ինչ կախված է միայն ձեզանից:
Bolor hajoxak mardik mec erezaoxner en ….isk anhajoxakner@?miguce chisht chen erazum…kam irakan erazang chen @ntrel…???Ev vorn e hajoxutyan amenakarevor gar@`Ankyunaqar@…??Ev inchn e spanum erazanqn u hetevabar naev hajoxutyun@?guce kaskacamrutyun@?vax@…korcnelu vax@`der chsksac,,,
hrashali e Dzer araqelutyun@,,,
nereceq,,,bardzradzayn mtacelus hamar,,,:))
Մեզ միայն հաճելի էր լսել Ձեր բարձրաձայն մտածմունքները..
Լիովին համաձայն եմ Ձեզ հետ 🙂 ցանկացած մարդ ինքն է որոշում դառնալ հաջողակ թե ոչ 🙂 Նմանատիպ մի հոդված կա նաև http http://www.doing-business-in-armenia.com բլոգում` “Չ” տառի չարիքը: