Ընդհանրապես, հաջողակ մարդիկ ունեն բարձր ինքնագնահատական: Բարձր ինքնագնահատականը եսասիրություն կամ չափից ավելի ինքնավստահություն չէ: Ինքնագնահատականն այն է, երբ դու ռեալ գնահատում ես քո ունակությունները և գոհ ես մնում քեզանից: Մարդիկ, որոնց ինքնագնահատականը ցածր է, հիմնականում այդպիսի գնահատականի են արժանանում նաև շրջապատի կողմից: Ինչպես կարող են ուրիշները գնահատել ձեզ, եթե դուք ինքներդ չեք գնահատում ձեզ: Ցածր ինքնագնահատականը հնարավոր չէ թաքցնել: Չգիտեմ ինչպես, բայց մարդիկ ինչ-որ կերպ զգում են դա, այսինքն նրանք զգում են, որ դուք ձեր վրա վստահ չեք, ձեզանից գոհ չեք և դա անդրադառնում է նաև ձեր հանդեպ նրանց վերաբերմունքի վրա:
Սակայն հնարավոր չէ ունենալ բարձր ինքնագնահատական՝ հիմնվելով ոչնչի վրա: Ինքնագնահատականը սկսում է բարձրանալ այն ժամանակ, երբ մարդն ինչ-որ հաջողությունների է հասնում, ինչ-որ ունակություններ է ձեռք բերում կամ «հաղթահարում է ինքն իրեն»: Պետք է հիմք ստեղծել ինքնագնահատականի բարձրացման համար, այլապես արհեստականորեն ինքնագնահատականը չի բարձրանա: Բարձր ինքնագնահատականով մարդիկ ավելի արագ են կողմնորոշվում կյանքում, ավելի արագ որոշումներ են կայացնում, ավելի հեշտ են մարդկանց հետ շփվում, ավելի վստահ են իրենց զգում, իսկ դա անդրադառնում է նրանց կյանքի տարբեր ոլորտների վրա:
Կարճ, կոնկրետ ու շաատ ճիշտ գրառում իմ սիրած թեմաներից մեկով: Ապրե’ք :)))