Հաջողության գաղտնիքներ

Օշոյի փիլիսոփայությունը խնդիրների մասին

Իրենց խնդիրների մասին ինձ պատմել են հազարավոր մարդիկ և մինչ այժմ ինձ չի հանդիպել դրանցից մեկը, որն իրական է: Բոլոր խնդիրները կեղծ են, դուք ստեղծում եք դրանք, քանի որ առանց խնդիրներ ձեզ դատարկ եք զգում: Եթե խնդիրներ չկան, չկա զբաղմունք, չկա ում հետ պայքարել, չկա դեպի ուր շարժվել: Մարդիկ գնում են մի իմաստունից մյուսի մոտ, մի վարպետից մյուսի մոտ, մի հոգեբանից մյուսի մոտ, մի խմբից մյուսը, որովհետև եթե նրանք չանեն դա, ապա իրենց դատարկ կզգան, հանկարծ նրանց կթվա, որ կյանքն անիմաստ է: Դուք ստեղծում եք խնդիրներ, որպեսզի հնարավորություն ունենաք զգալ, որ կյանքը մի մեծ աշխատանք է, աճ, որ դուք ստիպված եք անընդհատ ծանր պայքարել:

Երբևէ դուք տվե՞լ եք ձեզ հիմնական հարցը — խնդիրներն իրո՞ք գոյություն ունեն, թե դուք ինքներդ եք ստեղծում դրանք և այնքան եք դրանց սովորել, որ այլևս չեք կարող առանց դրանց, առանց դրանց դուք ձեզ միայնակ կզգաք: Դուք նույնիսկ համաձայն եք դժբախտ լինել, բայց ոչ դատարկ: Մարդիկ կառչում են իրենց դժբախտություններից, միայն թե չթողնեն դատարկությունն իրենց ներս:

Դուք ինքներդ եք հիմք ստեղծում ձեր խնդիրների համար: Տեսեք, երբ մի խնդիրը վերանում է, եթե ուշադրություն դարձնեք, այն միանգամից հայտնվում է մեկ այլ վայրում: Իրավիճակը նման է օձի, որն ազատվում է հին մաշկից, բայց ինքը միշտ մնում է:

Խնդրում եմ նայեք, թե ինչ եք դուք անում: Դուք սկզբում ստեղծում եք խնդիրը, ապա ընկնում եք դրա լուծման որոնումներով: Ուղղակի հասկացեք, թե ինչու եք դուք ստեղծում խնդիրը: Խնդրի լուծումը գտնվում է ամենասկզբում, երբ դուք այն ստեղծում եք՝ մի ստեղծեք այն: Դուք ոչ մի խնդիր էլ չունեք, անհրաժեշտ է միայն հասկանալ դա:

Եթե ձեզ չեն բավարարում սեփական խնդիրները, դուք սկսում եք մտածել մարդկության, աշխարհի ճակատագրի մասին… սոցիալիզմ, կոմունիզմ և նման այլ անհեթեթություններ: Դուք սկսում եք աշխարհի մասին մտածել այնպես, կարծես ողջ աշխարհը կախված է ձեր խորհուրդներից:

Ես չեմ ուզում լուծել ձեր խնդիրները: Դրանք միլիոնավոր են և անիմաստ է փորձել դրանք լուծել, չէ՞ որ դուք եք դրանց հեղինակը, բայց ինքներդ միշտ մնում եք ստվերում: Ես կլուծեմ ձեր խնդիրները, իսկ դուք կստեղծեք տասնյակ նորերը: Ես մի կողմ կհրեմ ձեր խնդիրները և կհասնեմ ձեզ: Փոխել անհրաժեշտ է դրանց ստեղծողին: Եվ եթե նա փոխվի, խնդիրներն անմիջապես կվերանան:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

  • Եվս մեկ անգամ փաստվեց այն իրողությունը, որը մեր ներսում է և որը մենք համարձակություն չենք ունենում փոխելու, հարկավոր է սկսել գործել…

  • Օշոյի փիլիսոփայությունն, իրոք յուրահատուկ է, որովհետև նա միշտ նպատակ ունի բացահայտելու կենդանական ընդհանուր էության հիմքերում բույն դրած առանձնահատկությունները:

  • Հետաքրքիր հոդված է: Օշոյի մտքերն այնքան պարզ են, և միևնույն ժամանակ այնքան բարդ: Շնորհակալություն:

  • Իսկապես շատ լավն էր: Գիտես Լուկա նոր ինչ էի մտածում: Երբ ես ստատուսներ էի գրում Երկրագնդի մասին կամ ասում էի, որ մենք չենք կարող լիարժեք երջանիկ լինել, քանի դեռ աշխարհում կա գեթ մեկ քաղցած մանուկ, մեր աշխատողներից մեկն ասում էր. “Բավական է աշխարհի հոգսը վերցնես քո վրա, ապրիր քեզ համար, կարևորը դու ես, շատ ես ծանրաբեռնում ուղեղդ այլ մարդկանց խնդիրներով և այլն, և այլն”: Իհարկե ես նրա հետ համաձայն չէի, քանի որ մենք երկրագնդի մի մասնիկն ենք և մեկս մյուսի հետ կապված է, ու պետք է օգնենք իրար: Ես չեմ կարծում, որ ես խնդիրնեն էի ինձ ստեղծում, այլ հայտնում էի իմ կարծիքը:
    Իսկ Օշոյի հետ համաձայն եմ, քանի որ նրա միտքն այլ է:

  • Զառա ջան գիտես ինձ թվումա Օշոն ինչ նկատի ուներ: Օրինակ մենք նման տիպի բաներ ենք քննարկում` Իսրայելը շուտով կհարձակվի Պաղեստինի վրա, սառուցյալ օվկիանոսում սառույցը հալվում է, ԱՄՆ-ը նախագահը նախաճաշից հետո իրեն լավ չի զգացել 🙂 … և նման ինչ-որ բաներ, որոնք մեզ հետ ոչ մի կապ չունեն, կամ եթե ունեն էլ, մենք ոչինչ չենք կարող անել: Բայց շարունակում ենք վերաբերվել դրանց որպես լուրջ խնդիրներ, լուծումներ ենք առաջարկում, ջղայնանում ենք, մեզ տանջում ենք, բայց ինչի համար?

  • Gitem Luka jan, es el em aydpes karcum: Indz aveli shat huzum en hamamardkayin xndirner@` kapvac mer moloraki het: Isk ayd xndirner@ menq karox enq vorosh chapov veracnel, ete shat uzenq: Bayc miayn qnnarkelov vochinch durs chi ga: Isk nmanatip bambasanqner@ parap vaxtva xaxaliq en:

    • Ok Զառա ջան, իսկ որպեսզի այդ խնդիրները կարողանանք լուծել, առաջին հերթին պետք է մտածենք մենք ինքներս ինչպես կարող ենք այդ մակարդակի վրա գալ, որ իվիճակի լինենք լուրջ ազդեցություն ունենալ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»