-Համարում եք Ձեզ հաջողա՞կ:
-Այո!
-Այո՞, բաաայց …
-Հասկանում եմ՝ դժվար է հավատալ…
-Այդ դեպքում, ե՞րբ հասկացաք, որ «գտել եք հաջողության բանալին»:
— Ըըըը…. երբ 18 տարեկան էի… ունեի շատ երազանքներ: Ուզում էի սովորել, աշխատել, հասնել շատ հաջողությունների: Կյանքում շատ դժվար է ինքնուրույն ինչ-որ բանի հասնել, մանավանդ, երբ փող չունես: Մի օր, հուսահատված ու հիասթափված ամեն ինչից ու բոլորից, սովորականի պես գնացել էի մայրիկիս մոտ, նրան տուն բերելու: Նա դեռ գործերը չէր ավարտել, ստիպված էի սպասել: Երբ նստած էի այգում, ուր այնքան հանգիստ էր ու կարող էի մտածել, եկավ պարոոոն….. պարոն «հաջողակը»…
— «Հաջողակը՞»
-Այո՛, լսե՛ք շարունակությունը… նա այնքան հարցուփորձ արեց, խնդրեց պատմեմ իմ մասին` ինչով եմ զբաղվում, ինչ երազանքներ ունեմ… ու թեև շատ մտերիմ չէի նրա հետ, պատմեցի իմ ցանկությունների մասին, և որ ես երբեք էլ չեմ հասնի դրանց… ախր դրանք հասանելի չեն մեկին, ով փող չունի և իրենից ոչինչ չի ներկայացնում: Ինչպես կարելի է… չեմ ուզում էլ շարունակել:
— Մի՛ հուսալքվիր, որդի՛ս, դու շատ երիտասարդ ես ու պիտի պայքարես: Ախր…գիտես ինչ, այնքան հեշտ է հասնել հաջողության, հասնել երազանքներին…
-Հասնե՞լ… չեմ հավատում: Ես բազմիցս փորձել և համոզվել եմ, երբ փող չունես ամեն հնարավորություն աչքիդ առաջ հօդս է ցնդում… «անիծվի՛ այդ փող կոչվածը»
-Ոչ՛, այդպես մի ասա, դու ուղղակի մոլորվել ես…
-Մոլորվե՞լ …. այդ ինչպե՞ս:
-Հա հա, մի զարմացիր, ու գիտես ինչ, «մտի՛ր առաջին պատահած օպտիկական խանութը և փոխի՛ր ակնոցներդ».
-Կատակու՞մ եք …. ի՞նչ խանութ, ի՞նչ ակնոց:
-Ամենևին… գիտես, «ակնոցը» կօգնի քեզ շատ հարցերի այլ կերպ վերաբերվել: Դու ուղղակի չես նկատում քո շուրջ պտտվող հնարավորությունները: Ինչ վերաբերվում է դժվարություններին, որն այս դեպքում փողն է, դրանք կլինեն նույնիսկ այն ժամանակ, երբ դու հասնես քո երազանքներին:
Մենք բաժանվեցինք: Անցավ այդ օրը, անցան և տարիներ, չկա այլևս «պարոնը», բայց մնաց այն ակնոցը, որ ժամանակին շատ պատահական գտա: Հիմա հասկանում եմ, որ դու ես ընտրում այն ակնոցը, որով պիտի «նայես» աշխարհին: Ու ես գտել եմ հաջողության իմ ակնոցը… բացահայտել եմ կյանքում ամենակարևորներից մեկը` ցանկությունը: Փորձում եմ չանտեսել այն ամենը, ինչ ժամանակին անտեսել եմ: Եթե ժամանակին միայն երազել եմ ու սպասել, այժմ գործում եմ: Չունեցա այն ինչ ուզում եմ, բայց ունեմ այն ինչ ունեմ: Գնահատում եմ ժամանակս ու հասկանում, որ ես էլ մահկանացու եմ ու ժամանակ չունեմ հիասթափվելու:
— Շնորհակալություն մեզ հետ կիսվելու համար: Հուսով եմ՝ շատերը Ձեզ նման կվարվեն:
-Ես էլ եմ հուսով:
Այո՛, մենք ենք ընտրում մեր ակնոցները 🙂 տա Աստված այլևս հիասթափություններ չապրենք 🙂