Հաջողության պատմություններ

Առաջնորդել դեպի հաղթանակներ

Տարբերությունը մարդկանց միջև, ովքեր հասնում են հաջողության և մնացած բոլորի միջև այն չէ, որ վերջիններս չունեն բավականաչափ գիտելիքներ և հմտություններ, այլ նրանում, որ նրանց չի բավականացնում կամքի ուժը (Վինս Լոմբարդի):

Վինս Լոմբարդին ամերիկյան ֆուտբոլի լեգենդներից է, մարզիչ, որը 1958 թվականին գլխավորելով ոչնչով աչքի չընկնող և անընդհատ պարտվող «Գրին Բեյ Փեքերս» թիմը, կարողացավ բարձրացնել այն առաջին շարքերը: 9 սեզոնների ընթացքում Վինսի թիմը գրավեց 6 տիտղոսներ, 5 չեմպիոնի տիտղոսներ, ներառյալ երկու հաղթանակներ Սուպեր գավաթներում: Նրա շնորհիվ «Գրին Բեյ Փեքերս»-ը դարձավ էտալոն, որի հետ համեմատվում էին մյուս բոլոր թիմերը:

Նա աչքի էր ընկնում իր ակտիվ պարապմունքներով, պահանջում էր թիմի յուրաքանչյուր անդամից տոկունություն, աշխատասիրություն, 110% նվիրվածություն, բայց և խոստանում էր, որ իր կանոններին հետևելու դեպքում` նրանք կդառնան չեմպիոնային թիմ: Եվ այդպես էլ եղավ, երբ թիմը գլխավորելուց 3 տարի անց, 1961 թվականի դեկտեմբերի 31-ին, Վինսը հպարտությամբ դիտում էր, թե ինչպես են «Փեքերս»-ները պարտության մատնում «Նյու-Յորքյան հսկաներ»-ին Ազգային ֆուտբոլային լիգայում:

1970 թվականին Վինսը մահանում է քաղցկեղից: Նրա թաղմանը օրը հաղթանդամ ֆուտբոլիստները լացում էին երեխայի պես, մոտ 3500 մարդ էր ներկա գտնվում արարողությանը, իսկ հեռուստատեսությամբ միայն և հայտնում էին երկրի տարբեր ծայրերից ժամանած երկրպագուների մասին: ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, որը շուտափույթ լավանալու մաղթանքներով հեռագիր էր ուղարկել նրան դեռ հիվանդության օրոք, ցավակցանքի ևս մեկ հեռագիր է ուղարկում նրա կնոջը` Մարիին, որը վերնագրում է այսպես` «ժողովրդի կողմից»:

Վինսի մեծությունը կայանում էր նրանում, որ նա օգնում էր բոլոր նրանց, ում մարզում էր, հասնել իրենց առավելագույն հնարավորություններին: Նա կարողանում էր բացահայտել մարդկանց թաքնված ներուժը, մոտիվացնել և ոգեշնչել նրանց ու տանել առաջ:

Հ.Գ.
Դիտեք նաև Վինս Լոմբարդիին նվիրված գեղարվեստական ֆիլմից մի հատված:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»