Նախորդ` «Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե» հոդվածում մենք քննարկեցինք հետևյալ հարցերը.
— Ինչի համար է անհրաժեշտ ռեզյումեն,
— Ինչպիսին պետք է լինի ռեզյումեի կառուցվածքը:
Այժմ մի փոքր խոսենք հետևյալ թեմաների մասին.
— Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում,
— Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն:
Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում
- Ձեր ամբողջ աշխատանքային կենսագրությունը (իրականում պոտենցիալ գործատուին հետաքրքրում է Ձեր վերջին 3-5 աշխատատեղերը` 10 տարուց ոչ ավելի ժամանակահատվածի համար),
- Ձեր ֆիզիկական տվյալները և առողջական վիճակը,
- Ձեր թույլ կողմերը,
- Աշխատանքից հեռանալու պատճառները,
- Երաշխավորող նամակները կամ անձանց անունների ցանկը, որոնք կարող են Ձեզ երաշխավորել (այս ցանկը պահեք առանձին, քանի որ այն կարող է պետք գալ հարցազրույցի ժամանակ):
Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն
Ռեզյումե կազմելիս անհրաժեշտ է հիշել և պահպանել հետևյալ սկզբունքները.
- Կառուցվածքայնությունը. Ռեզյումեի ողջ ինֆորմացիան պետք է շարադրվի որոշակի հերթականությամբ և համապատասխանի ընտրված ձևին,
- Ընտրողականությունը. Առաջին հերթին ուշադիր կարդացեք այն ունակություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ աշխատատեղի համար և ռեզյումեում նշեք Ձեր այն աշխատատեղերն ու հմտությունները, որոնք առավելապես համապատասխանում են տվյալ աշխատատեղին և հնարավորինս խուսափեք ոչ պետքական ինֆորմացիայից,
- Օբյեկտիվությունը. Ձեր փորձն ու ունակությունները նկարագրելիս եղեք հնարավորինս իրատես և օբյեկտիվ. չէ որ հետագայում Դուք պարտավոր եք հիմնավորել այն ամենը, ինչ նշել եք ռեզյումեում,
- Հակիրճությունը. Ռեզյումեի ծավալը չպետք է գերազանցի երկու էջը, ուստի ինֆորմացիան շարադրեք հնարավորինս հակիրճ` շեշտը դնելով գործատուի համար առավել կարևոր և նշանակալից հանգամանքների վրա:
Պետք չէ գրել Պետք է գրել Զբաղվում էի սովորեցնելով… Սովորեցրեցի 2 նոր աշխատողների… Լավ էի աշխատում… Կրճատեցի սխալները 15%-ով, որով տնտեսեցի ընկերության 40,000$-ը… - Ակտիվությունը. Մի օգտագործեք շատ բառեր, ընդգծեք Ձեր ձեռքբերումները:
Պետք չէ գրել Պետք է գրել Պատասխանատու էի կատարման համար… Կատարեցի… Կատարում էի լրացուցիչ աշխատանք… Աշխատանքը միշտ ավարտում էի ժամանակին…
Եվ վերջում, վատ չէր լինի, եթե ռեզյումեն կազմվեր 2 լեզվով: Բնականաբար, օտար լեզվով գրված ռեզյումեն ևս պետք է համապատասխանի վերը նշված սկզբունքներին:
inchpes grem rezyumen
vortex grem?
Հարցը չհասկացա Արթուր ջան, ինչը որտեղ գրեք?
իսկ դուք ունեք ռեզյումեի օրինակ