Աֆորիզմներ

Մոտիվացիոն աֆորիզմներ

Եթե ամեն անգամ սպասել, թե երբ են վերացվելու վերջին խոչընդոտները, երբեք էլ չի հաջողվի ինչ-որ բան անել (Սեմյուել Ջոնսոն):

Ամենամեծ հաջողությանը հասել են նրանք, ովքեր հասկանալով խնդիրը, վերածել են այն հնարավորության (Ջոզեֆ Շուգերման):

Փորձեք բոլոր հնարավորությունները: Պետք է միշտ իմանալ, որ դուք արեցիք այն, ինչ կարող էիք (Չարլզ Դիքենս):

Եթե ուզում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել, երբ այլևս ասելու բան չկա (Ի. Լաֆաթեր):

Թշնամին, որը բացահայտում է ձեր սխալները, ավելի օգտակար է, քան ընկերը, որը թաքցնում է դրանք (Լեոնարդո Դա Վինչի):

Մարդկանց հետ շփվելու ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպես և սուրճը կամ շաքարավազը: Եվ այդ ունակության համար ես պատրաստ եմ վճարել ավելի շատ, քան ցանկացած այլ բանի համար աշխարհում (Ջոն Ռոկֆելեր):

Եթե դուք հրաժարվում եք ընդունել կյանքում ինչ-որ բան, բացի ամենալավից, շատ հաճախ դուք ստանում եք հենց ամենալավը (Սոմերսետ Մոեմ):

Նա, ով փնտրում է միլիոններ, հազվադեպ է գտնում դրանք, բայց նա, ով դրանք չի փնտրում, երբեք չի գտնում (Բալզակ):

Գիտելիքի մեջ ներդրումները միշտ էլ ամենաշատ եկամուտն են բերում (Բենջամին Ֆրանկլին):

Հասկացեք — եթե դուք ժամանակ ունեք տրտնջալ և բողոքել, ապա դուք ժամանակ ունեք նաև դրա հետ ինչ-որ բան անել (էնտոնի դե Անջելո):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»