Չգիտեմ ինչի, բայց փոքրուց ունեցել եմ այն զգացողությունը, որ ես ուրիշ եմ, այլ եմ ու տարբերվում եմ բոլորից իմ մտածելակերպով, ներաշխարհով: Չնայած ոչ դպրոցում, ոչ էլ համալսարանում աչքի չեմ ընկել իմ առաջադիմությամբ և ունակություններով, երբեք գովասանքի խոսքեր չեմ լսել ոչ ծնողներիցս, ոչ էլ շրջապատից: Եղել եմ այնպիսին, ինչպիսին իմ ամենասիրելի հերոսը` անճոռնի ճուտիկը: Սակայն հոգու խորքում միշտ համոզված եմ եղել, որ գալու է այն ժամանակը, երբ բացելու եմ թևերս ու թռչելու եմ բարձր-բարձր:
Հավատը մեծ ուժ է: Այն ստիպում է առաջ գնալ` անկախ բոլոր դժվարություններից և անհաջողություններից: Իսկ ես երբեք հաջողություններ չեմ ունեցել ոչ դպրոցում, ոչ համալսարանում, ոչ էլ տղաների շրջանում: Սակայն լավատեսությունս, կամքիս ուժը և համառությունս օգնել են առաջ գնալ: Հավատացեք, մարդ կարող է ամեն ինչ, եթե ուզում է. տգեղ կինը կարող է գեղեցկուհի դառնալ, հիմարը` խելացի, աղքատը` հարուստ, եթե լինի ցանկություն և հավատ: Հիմա ես որոշ չափով հասել եմ իմ նպատակին` շնորհիվ իմ ջանասիրության և որոշ մարդկանց, որոնց ես անվանում եմ իմ ուսուցիչներ: Ես նրանց երբեք չեմ մոռանա: Նրանք ինձ օգնեցին դառնալ այնպիսին, ինչպիսին ես հիմա եմ: Այն, ինչ երազանք էր, այսօր նպատակ է և իրականություն: Իսկ ինչու որոշեցի գրել այս հոդվածը. ուղղակի ուզում եմ հավատացնել մարդկանց, որ այս կյանքում հնարավոր է հասնել ամեն ինչի, միայն ցանկանալ է պետք և համառություն:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ:
Դուք մեծ կամքի ուժ ունեք:
Լուկա ջան Էնշտեյնն էլ դպրոցում լավ չի սովորել :))
Կան մարդիկ, որոնց պոտենցիալն այսպես ասած մի փոքր ուշ է բացահայտվում :))
Ճիշտ ա Տիգրան ջան
Մարդիկ էլ կան, որ նույնիսկ չգիտեն էլ, թե ինչ պոտենցիալ իրենք ունեն, մինչև մի օր մի բան չի լինում ու դա ջրի երես դուրս չի գալիս:
Բանն այն է, որ դպրոցում դասերին պատրաստ էի գնում և, ի տարբերություն իմ համադասարանցիների, շատ գրքեր էի կարդում: Սակայն, երկչոտ և ընկճված լինելու պատճառով չէի պատասխանում. վախենում էի, որ համադասարանցիներս կծիծաղեին ինձ վրա, և հաճախ այդպես էլ լինում էր: Դրանից ինձ մոտ ձևավորվեց այսպես կոչված բարձր արտահայտվելու վախ (հոգեբանության մեջ չգիտեմ դա ինչպես է կոչվում): Ես վախենում էի բազմության առաջ խոսելուց: Սկսում էի կարկամել, գլուխս պտտվում էր, մտքերս խառնվում էին: Հետո սկսեցի աշխատել ինձ վրա: Հաճախեցի առաջնորդության դպրոց, փորձեցի շատ խոսել: Ճիշտ է, դեռ աշխատելու շատ բան կա, սակայն, երբ ետ եմ նայում, զգում եմ, որ բավականին փոխվել եմ
Զառա ջան, կարևորը կարողացել ես դա հաղթահարել ու քանի գիտակցում ես, թե որ ուղղությամբ պետք է աշխատել, անընդհատ կաճես:
շատ լավն էր հոդվածը,ամենից շատ դուրս եկավ այն միտքը,որ ամեն ինչ կստացվի եթե լինի ցանկություն և հավատ,ես ինքս լավատես մարդ եմ ու առաջնորդվում եմ նույն սկզբունքով`հավատով,ցանկությանբ և լավատեսությանբ,հիմնականում ի շնորհիվ Ձեր բլոգի.
Շնորհակալություն
Մերսի Գագիկ ջան, նույն կերպ շարունակի:
շնորհակալություն շատ
Շնորհակալություն բոլորիդ և հաջողություն
մի բան ասեմ շատ մարդկանց մոտ,ենթագիտակցության մեջ կա այն միտքը,որ մեծահարուստները(սովորաբար միլիարդատերերը) հարստացել են,գողությունով,կաշառելով,և այլն.հիմնականում բացասական են տրամադրված նման մարդկանց….բան չունեմ ասելու դա իրանց կարծիքն է,և ես չեմ ել բացառում,քանի որ այդպիսիներն ել կան,կարծում եմ կհաստատեք…..բայց դա չի նշանակում որ բոլորն ել նույն են,և հենց նույնը ասում եմ ընկերներիս,նրանք ասում են`ամեն մեկը յուրովի իր <>,ինչ կասեք այս ամենի մասին.
Գագիկ ջան <>-երի միջինը ավտոմատ ջնջվում է, չակերտների փոխարեն կարող ես օգտագործել ” “, եթե գրես պակաս մասը, հաճույքով կարծիք կհայտնեմ:
գրել էի սև գործը անում է. այսքանը
Հա պարզ ա Գագիկ ջան: Լրիվ համաձայն եմ քեզ հետ. Այդ թեմայով ավելի մանրամասն գրել եմ այստեղ:
Բայց միայն հավատալով ու հուսալով էլ չի լինում,անհրաժեշտ են վճռական քայլեր:Օրինակ դուք ինչ եք արել?
եթե խոսքը ինձ է վերաբերվում,ապա կյանքում չեմ արել ինչ որ վճռական քայլ, բայց մեջս մեծ վճռականություն կա դառնալու հաջողակ գործարար` արժեթղթերի շուկայում(ինչպես Ուորեն Բաֆեթը), իսկ այնուհետև զբաղվել բարեգործությանբ, կառուցել եկեղեցիներ, պայքարել աղքատության վերացման ու մի շարք տարածված և վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչպես իմ կողմից շատ սիրված Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը և շատ ուրիշներ,բայց նախ և առաջ պետք է առաջ շարժվել, որպեսզի հասնեմ իմ նպատակներին.
Հարգելի Անահիտ, դուք իրավացի եք, ես էլ եմ այդպես կարծում, որ գործել է պետք: Ճիշտ է, ես դեռ հայտնի չեմ, ես դեռ հարուստ չեմ, սակայն փոխել եմ ինքս ինձ` թե ֆիզիկպես, թե հոգեպես: Ինձ համար դա կարևոր է հետագա քայլերի համար: Ինձ, իհարկե, օգնել են, սակայն հիմնականում ես մենակ եմ գործել: Երբեմն ինձ իսկապես միայնակ էի զգում, քանի որ հասկացողները շատ քիչ էին: Մեր դպրոցում մարդուն չափում էին ոչ թե իր գիտելիքներով, ուրույն մտածելակերպով, այլ քսակով: Ես ինձ չեմ համարում ուժեղ մարդ կամ հերոս, քանի որ ես պայքարել եմ ինձ համար: Ըստ իս հերոսը այլ է: Ես ուղղակի հավատացնում եմ, որ մարդ կարող է հաղթահարել իր մեջ ցանկացած խոչընդոտ: Իսկ դա պետք է արվի շատ կարդալով և ինքնակատարելագործմամբ: Այսքանը:
shat chisht es
շնորհակալություն շատ օգտակար էր, իսկապես կյանքում լինում են այնպիսի պահեր կարծես վերջ ամեն ինչին, թվում է թէ շուրջ բոլորդ խավար է չգիտես ինչ անես որտեղից սկսկես, բայց կարդալով այս հոդվածի ” …. առաջ գնալ` անկախ բոլոր դժվարություններից և անհաջողություններից” կարծես ներքուստ այն պարտավորեցնում է նորից կենտրոնանալ ու շարժվել առաջ:
Մերսի Արթուր ջան,
Նման դժվար պահերին ուղղակի պետք է հիշել, որ դա ժամանակավոր է:
zaraavi իսկ դուք ինչ գրքեր եք կարդացել ինքնակատարելագործման համար?
Իմ առաջին գիրքը կարդացել եմ 7 տարեկանում “Փոքրիկ շրջմոլիկը”: Դրանից հետո գիքը դարձավ իմ միակ ընկերն ու զրուցակիցը: Ռոբերտ Կիոսակի “Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ”, Դեյլ Կառնեգի, Լուի Խորխե Բորխես, Ժան Պոլ Սարտր, Ռիչարդ Բախ, Ալբեր Քամյու, Մարքս Վեբեր “Նապոլեոն Բոնապարտ” Շարլ Ազնավուր, Ֆելինին Ֆելինիի մասին և այլն, և այլն
Ես նույնպես կարծում եմ, որ խնդիրը չցանկանալու և անհրաժեշտ ջանք ու եռանդ չներդնելու մեջ է, քանի որ ցանկացած մարդու ներսում իսկապես մեծ պոտենցիալ կա, որի մասին, ինչպես դուք եք նշել երբեմն անտեղյակ են հենց իրենք : ))
Իրոք 🙂 մերսի:
բոլորիտ հետ համամիտ եմ.
Pahpanir ayd nerashxarh@ srtumd u hogumd u partadir che vor qez goven,du imacir vor du yurahatukes u mi or knvires mekin ayd yurahatkutyun@,voch bolorn unen ayd
Շնորհակալություն մեկնաբանությունների և կարծիքների համար: Հարգելի Լուկա շատ գեղեցիկ նկար է, շնորհակալություն:
Խնդրեմ Զառա ջան, Ձեզ նույնպես շնորհակալություն գեղեցիկ և ոգևորիչ հոդվածի համար: