Մի շատ հարուստ մարդ էր ապրում իր որդու հետ: Նրանք սիրում էին արվեստի հազվագյուտ գործեր հավաքել: Նրանց տունն իսկական թանգարան էր: Սակայն սկսվում է պատերազմը, և որդուն տանում են կռվելու: Նա քաջ զինվոր էր, բայց զոհվում է պատերազմում` փրկելով ընկերոջ կյանքը: Հայրը շատ է վշտանում: Չէ որ նա իր միակ ժառանգորդն էր: Մի օր դուռը թակում են: Շեմին մի երիտասարդ էր կանգնած` ձեռքին մեծ փաթեթ:
— Ես այն երիտասարդն եմ, ում կյանքը փրկել է Ձեր որդին: Նա հաճախ էր պատմում Ձեր և արվեստի նկատմամբ Ձեր մեծ սիրո մասին: Գիտեմ, որ կտավների հավաքածու ունեք: Ես այդքան էլ տաղանդավոր նկարիչ չեմ, բայց որոշեցի նկարել Ձեր որդու պատկերը: Ահա այն:
Հայրը հուզված էր: Նրան դուր էր եկել երիտասարդի արարքը: Նա վերցրեց նկարը և այն փակցրեց հենց տան կենտրոնում: Երբ հյուրեր էին գալիս, նա առաջինը ցույց էր տալիս որդու դիմանկարը:
Սակայն հայրը մահացավ: Իր հավաքածուն նա հանձնեց աճուրդի: Ըստ սահմանված կարգի առաջինը պետք է ներկայացվեր որդու նկարը:
— Ո՞վ կասի իր գինը, — հարցրեց աճուրդավարը
Լռությունը խախտեց մի ձայն.
— Մենք ավելի կարևոր գործերի ենք սպասում, դա ոչ ոքի պետք չէ:
Սակայն աճուրդավարը պնդեց իրենը.
— Դե, ով կվերցնի որդու դիմանկարը:
Վերջապես ամենավերջին շարքից լսվեց այգեպանի ձայնը.
— Ես 10 կոպեկ կտամ այդ նկարին:
Դա այն էր, ինչ նա այդ պահին ուներ:
— Առաջին առաջարկը կա` 10 կոպեկ, ուրիշ առաջարկներ:
— Տվեք նրան այդ նկարը և անցնենք մեծ հեղինակներին, — գոռացին դահլիճում:
— Տաս կոպեկ, ուրեմն 10 կոպեկ: Ցավում եմ, սակայն ըստ կարգի, նա, ով վերցնելու էր որդու դիմանկարը, ստանալու էր ամբողջ հավաքածուն:
Այդպես էլ կյանքում է: Երբեմն մենք անտեսում ենք աննշան թվացող երևույթները` մտածելով ավելի արժեքավոր ու կարևոր քայլերի մասին` չիմանալով, որ այդ փոքրիկ քայլը կարող է շատ բան փոխել մեր կյանքում: Մի վախեցեք փոքր քայլերից և աննշան թվացող երևույթները մի անտեսեք: Ճանաչված շատ մարդիկ երբեմն հենց այդ քայլերի շնորհիվ են հասել բարձունքի:
Hajord hodvacs nvirelu em Ralf Yirikyanin
Համոզված եմ, որ շատերը հաճույքով կկարդան, որովհետև մարդիկ սիրում են Ռալֆ Յիրիկյանին: