Հնդկական ծագումով կանադացի Բհայի Սարվան Սինգհի մորուքի երկարությունը 2 մ 37 սմ է, որը համաշխարհային ռեկորդ է: Նա իր կյանքում երբեք չի սափրվել և համոզված է, որ իր մորուքը Աստծո շնորհ է:
Աշխարհի ամենամեծ ընտանիքը ապրում է հնդկական Բակթվանգ գյուղում: Տան ղեկավարը` Զիոնա Չանը, ունի 39 կին, 94 երեխա, 14 հարս և 33 թոռ: Ընդամենը` 181 մարդ: Նրանք ապրում են 4 հարկանի շենքում, որտեղ կա 100 սենյակ և անգամ դպրոց: Յուրաքանչյուր ճաշի համար նրանք գնում եմ 30 հավ, 50 կգ կարտոֆիլ և 82 կգ բրինձ: Զիոն Չանը 67 տարեկան է, քնում է առանձին սենյակում և իր մոտ ընդունում է բոլոր կանանց հերթականությամբ:
Ֆիլիպենցի Ջուրնի Բալոնգը աշխարհի ամենափոքր մարդուկն է: Նա 18 տարեկան է, իսկ հասակը` 2,3 դույմ (մոտ 56 սմ): Նրա անունը հայտնվել է գինեսի ռեկորդների գրքում: 1 տարեկանից սկսել է վատ աճել: Նրա խոսքը ևս թերի է` արտաբերում է կարճ արտահայտություններ:
Աշխարհի ամենաբարձր աշտարակը գտնվում է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «խալիֆայի աշտարակ»: Դրա բարձրությունը 828 մ է, ունի 163 հարկ: Արժեքը 1,5 մլրդ. դոլար է: Կառույցը նվիրված է Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆ իբն Զահիդ ան-Նաղայյանին: Աշտարակի վերելակներն սլանում են 18մ/վրկ արագությամբ:
ինձ Զիոնա Չանը դուր եկավ,,հալալ ա )))
🙂