Այս հոդվածս ուզում եմ նվիրել մեր հասարակության տարիքային ամենախոցելի հատվածին` դեռահասներին: Ինչու խոցելի, քանի որ հեշտ է ազդել նրանց հոգեկան աշխարհի վրա, հեշտ է փոխել, հեշտ է թելադրել սեփական արժեքները, ընկճել, վիրավորել և հիասթափեցնել: Նրանք դեռ շարժվում են իրենց բնազդներով և ոչ թե բանականությամբ: Նրանք անում են այն, ինչ թելադրում է հեռուստատեսությունը: Նրանց օգնելու և ճիշտ ուղին ցույց տալու համար պատրաստել եմ մի քանի խորհուրդներ.
1. Մի փորձեք արտաքնապես նմանվել ձեր կուռքերին, եղեք ինքնատիպ: Յուրաքանչյուր դեռահաս ունի իր կուռքը: Դա կարող է լինել հոլլիվուդյան դերասան կամ դերասանուհի, երգիչ կամ երգչուհի, ֆուտբոլիստ և այլն: Մինչ նմանվել փորձելը, ուսումնասիրեք նրա կենսագրությունը, գտեք նրա ներքին առավելությունները և փորձեք ձգտել դրանց: Հասկանալի է, որ ցանկացած մարդ ունի իր իդեալը. դա կարող է լինել իրական կամ գրքային հերոս, կարևորը, որ այն լինի, քանի որ այդպես ավելի հեշտ է հասնել նպատակին: Բայց երբեք կուռք մի դարձրեք, հիշեք` նա էլ ձեզ պես մահկանացու է և ունի թերություններ:
2.Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և դուք կլինեք այնպիսին, ինչպիսին ուզում եք: Դեռահասության շրջանում մարդու օրգանիզմը ենթարկվում է բիոլոգիական որոշակի փոփոխությունների: Դրանով պայմանավորված փոխվում է նաև ձեր արտաքինը: Սակայն դա չի նշանակում, որ դուք տգեղ եք, որ ձեզ չեն սիրում: Հիշեք, որ դուք դեռ երեխա եք, մի փորձեք շուտ մեծանալ, պահպանեք ձեր մանկությունը, փոխարենը ուշադրություն դարձրեք ձեր ներաշխարհին. շատ կարդացեք, դիտեք բարձրակարգ ֆիլմեր, համակարգչի մոտ երկար նստելու փոխարեն զբաղվեք սպորտով, մի սահմանափակեք ձեր սնունդը, այլ հրաժարվեք վնասակար սովորույթներից (գազավորված ըմպելիքների, արագ սննդի, չիպսերի և այլ անհայտ ծագում ունեցող մթերքների օգտագործումից): Փոխելով ձեր հոգևոր աշխարհը` դուք ֆիզիկապես կդառնաք ավելի լավը: Կինը գեղեցիկ է իր իմաստությամբ, խելքով, այլ ոչ թե ֆիզիկական որոշակի առավելություններով: Եղեք ինքնավստահ: Գտեք ժամանակ մենակ մնալու և հայելու առջև պարելու համար: Այդպես դուք սովորում եք պարել, փոխում եք ձեր կառուցվածքը և ուղղակի լիցքաթափվում եք: Եղեք անհատ: Մի նմանվեք ուրիշներին, թող ուրիշները փորձեն նմանվել ձեզ:
3. Մի լսեք ձեր շրջապատի վատաբանությունները: Այն մարդիկ, ովքեր չեն փորձում կատարելագործվել, քննադատում են նրանց, ովքեր առաջ են գնում: Հասարակությունը կարող է ներել ամեն ինչ մարդու մեջ, բայց ոչ նրա անհատականությունը: Մի լսեք ձեր շրջապատի բամբասանքները: Ունեցեք սեփական կարծիք ձեր մասին, սակայն երբեք բարձրաձայն մի արտահայտվեք: Փորձեք արհամարհել, այլ ոչ թե պատասխանել և պաշտպանվել: Նրանք, ովքեր միշտ ծաղրում, վիրավորում և քննադատում են կողքիններին, հենց իրենք են ծաղրանքի արժանի: Դրեք ձեր առջև վեհ նպատակ և փորձեք հասնել դրան` առանց ուշադրություն դարձնելու ուրիշների կարծիքներին:
Միշտ ընտրեք դժվար ճանապարհը, այն տանում է դեպի հաղթանակ:
Իսկ ինչու 3 ընկույզ մոխրոտիկի համար, քանի որ խորհուրդներս երեքն էին, իսկ մոխրոտիկը այն երազող դեռահասն է, ով փորձում է դառնալ արքայադուստր:
Շատ հետաքրքիր ու դաստիարակչական էր)))))
Շնորհակալություն!!!!!
:)))
Շնորհակալ գործ եք անում, ես կհետևեմ, որ իմ աղջիկները անպայման կարդան …
Ներկա մանկկական ֆիլմերն ու մուլտֆիլմերն ուսուցողական և դաստիարակչական բնույթ չեն կրում, այլ հակառակը
Շնորհակալ ենք Ձեզ Մարինե ջան:
Ես սիրում եմ ինքնատիպ լինել, ունեմ սիրված թե երգիչ, թե դերասան բայց ես ունեմ իմ ոճը:
Անի 11-տարեկան
Շատ ապրես Անի ջան:
sharunaki aydpes Ani jan, mna anhat: Sa chi nchanakum, vor petq e dajvacqner anes, hagnves inchpes roqerner@ kam emoner@, ayl shat kardas, serialneri poxaren dites usucoxakan filmer, harges tariqov mecerin (hishir` mi or du el es mecanalu) ev misht dzgtes bardzunqneri:
Qez maxtum em hajoxutyun 🙂
Ays hodvacn indz mi mitq tvec` ayn dardznel girq (klinen filmeri u kardalu hamar grqeri cank, gexeckutyan bnakan baxadratomser ev ereq @nkuyz` xorhurd, hajoxutyan hasnelu hamar` irenc entaketerov)
Լավ միտք է Զառա ջան!
Իրոք շատ լավ միտք է Զառա ջան…ես մտածեցի,որ մեծ հաճույքով ձեռք կբերեի նմանատիպ մի գիրք` պրակտիկ խորհուրդներով..կարծում եմ շատերն էլ ինձ նման կունենան այդպիսի մի գրքի կարիք……մաղթում եմ քեզ ձեռնարկես և հաջողությամբ ավարտին հասցնես այս մտահաղացումդ….
Շնորհակալություն Լառա ջան : Անպայման կգրեմ
Խնդրեմ Զառա ջան….շատ լավ….ես անհամբերությամբ կսպասեմ այդ գրքին….