Եթե սխալ եք գործում, ներողություն խնդրեք: Շատերը չեն կարողանում հաղթահարել ներողություն խնդրելու պատնեշը, կարծելով, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ ես, ուրեմն արել ես ինչ-որ բան, որը չպետք է անեիր և պետք է ոչ մի դեպքում դա ցույց չտաս: Բայց ես անկեղծորեն այդպես չեմ կարծում: Թույլ ու ուժեղ մարդու պատկերացումներն իմ մոտ վաղուց արդեն փոխվել են: Չկարողանալ ընդունել սեփական սխալներն ու խուսափել դրանց հետևանքներից` իմ համար այժմ թուլություն է, հասկանալ և անկեղծորեն ընդունել սեփական սխալներն ու դիմացինից ներողություն խնդրելը` ուժեղ մարդու արարք: Ինչո՞ւ ուժեղ: Որովհետև սեփական «ես»-ին դեմ գնալն այդքան էլ հեշտ չէ, բայց երբ կարողանում ես անել դա` ի օգուտ դիմացի մարդու, ապա դու հաղթահարում ես ինքդ քեզ և դա մեծ ուժ է պահանջում` հոգեկան` ավելի վեհ ուժ, ոչ ֆիզիկական:
Կան նաև մարդիկ, որոնք գիտեն, որ պետք է ներողություն խնդրել, բայց չեն կարողանում դա անել: Այսինքն, նրանք ոչ թե չեն ընդունում սեփական սխալները, այլ ընդունում են դրանք, բայց վախն ու անվստահությունը (կամ հակառակը` վստահությունն ու հպարտությունը) թույլ չեն տալիս նրանց ասել «կներես», «ներողություն եմ խնդրում», «ես սխալվել եմ» և այլն: Խորհուրդ նման մարդկանց: Որքան շատ եք դուք հետաձգում, որքան ավելի եք ուշացնում, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք երբեք էլ չեք ասի դա: Իսկ դրանով դուք հնարավոր է սպի թողնեք դիմացինի հոգում, որը միգուցե երբեք էլ չվերանա: Ինչպես կարող են մարդիկ սիրել այն մարդու, որը չի կարողանում ներողություն խնդրել: Կա դրա երևի միայն մեկ տարբերակ: Նա այնքան կատարյալ է, որ երբեք չի սխալվում և հետևաբար վայելում է դիմացինների սերն ու հարգանքը: Հակառակ դեպքում, ում է դուր գալիս, երբ իր նկատմամբ սխալվում են և ներողություն չեն խնդրում: Վերցրեք հենց Ձեզ: Դա Ձեզ դո՞ւր է գալիս:
Իհարկե շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք սխալներ չգործել և ներողություն խնդրելու կարիք էլ չլիներ: Բայց քանի դա այդպես չէ, մենք պետք է կարողանանք անել դա:
Հիանալի էր, շնորհակալություն հոդվածի համար : )
Ձեզ էլ շնորհակալություն Ruzanka ջան:
Շատ լավ հոդված էր Լուկա ջան: Իսկապես այդ մարդկանց հետ ուղղակի անտանելի է, ես կյանքում շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց: Նրանք միշտ ուզում են իրավացի լինել, ագամ վիճաբանությունների ժամանակ միայն իրենք են խոսում և չեն լսում ուրիշի կարծիքը: Ասեմ, որ նրանք կյանքում միշտ միայնակ են մնում այն պապիկի նման 🙂
Ok Զառա ջան, մերսի 🙂
բարի-բարի Լուկա, ես էլ էս թեմայով ունեմ սենց մի բան …http://sunnyani.blogspot.com/2011/03/blog-post_08.html
Կներեք գովազդային դադարի համար..
Ու ամենակարևորը ներում ենք իրականում ոչ թե դիմացինին, այլ մեզ երկուսիս, որովհետև ոչ մի փոխհարաբերության համար պատասխանատու չէ միայն մի կողմը: Իսկ երբ չենք ներում, էդ զզվելի չարությունը գալիս բուն է դնում մեր մեջ ու կրծում է մեզ: Ներեք…ներելը վերականգնում է…ներելն ապրեցնում է…
Պաթետիկ ստացվեց, բայց գրեցի համարյա այն, ինչ նկատի ունեի…
Կարդացի Sunny Annie ջան, լավն էր, խնդիր չկա, եթե թեմատիկ նյութերի հղումներ կան, միշտ էլ կարող ես դնել:
Ճիշտ ես, այդ մի մասը բաց էի թողել, շատ կարևոր է, որ մենք ինքներս մեզ նույնպես ներենք: Մի խոսքով.. մեր ներսում պետք է ոչ մի վատ բան չպահենք:
Շատ լավներ…..)
Մերսի!
Լուկա ջան լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Միայն ուժեղ մարդը կարող է դեմ գնալ իր “ես” — ին և ներողություն խնդրել :))
Ok, մերսի 🙂
like
Մերսի:
ինչ հրաշալի նյութ էր, այսօր շատ մարդկանց սխալների, բնավորության վատ գծերի պատճառով, իրենց համար շատ դռներ է փակվում, իսկ Աստվածաշնչում գրված է որ ” ՀԱՇՏՎԵԼԸ (ներողությունը) ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ”: ապրես luka
Խնդրեմ Արթուր ջան.
Ինչպես միշտ հիանալի հոդված է….