Մարդիկ երբեք լավ լուրի չեն սպասում: Օրինակ, երբ բացում են նամակները, տեսնում են պարտքերի չեկեր, դատական ակտեր և այլն… Որովհետև նրանք սպասում էին հենց այդպիսի նամակների: Ինչո՞ւ: Որովհետև նրանց գլխում անընդհատ վատ մտքեր էին պտտվում: Մտածեք լավի մասին, որպեսզի հերթական նամակը բացելով` այնտեղ տեսնեք, որ դուք շահել եք 10.000$…Մի մտածիր, թե վաղը կարթնանաս ու ամեն ինչ վատ կլինի՝ քեզ կհեռացնեն աշխատանքից կամ դու կկորցնես քեզ համար թանկ իրը… Ձևավորիր քո մտքերն այնպես, որ ամեն օր, ամեն րոպե քո մտքերը լինեն հանգիստ: Ցանկացած ժամանակահատվածում ամեն ինչ լավ է լինելու: Զբաղվիր նրանով, ինչը քեզ հաճելի զգացում կպարգևի՝ զգա երջանկություն, զգա ուրախություն: Հեռու վանիր վատ մտքերը, դա այնքան հեշտ է` ուղղակի պետք է կամք և ցանկություն:
Մերսի Ռոբ ջան հոդվածի համար և բարի գալուստ Հաջողության բլոգի Հեղինակների շարքերը:
Բարի գալուստ, Ռոբ ջան:
Ձեզ Մերսի:)
Ակամայից հիշեցի Secret ֆիլմը 🙂