Մարդկանց հետ շփում

Ինչպես վերաբերվել կոնֆլիկտային իրավիճակներին

Հեղինակ A.T.

Կյանքում հաճախ ենք հանդիպում կոնֆլիկտային իրավիճակների և շատ հաճախ այդ իրավիճակները լուծումներ են պահանջում, ուստի շատ կարևոր է կոնֆլիկտների նկատմամբ ճիշտ վերաբերմունքը: Ներկայումս կան մեծ քանակությամբ գրքեր այն մասին, թե ինչպես ձեռք բերել բազմաթիվ ընկերներ, հարթել կոնֆլիկտները և լինել երջանիկ: Կարող եմ ասել, որ այդ գրքերի մեծ մասը բավական թեթև և հաճելի ընթերցվող գրքեր են: Դրանցում կան բազմաթիվ օրինակներ կոնֆլիկտների և այն մասին, թե ինչպես լուծել հարաբերություններում առաջացած խնդիրները: Բայց ելնելով սեփական օրինակից կարող եմ ասել, որ ինչքան էլ լավ գրված լինի գիրքը և ինչքան էլ լավ յուրացնեք դրանում տեղ գտած ինֆորմացիան, պրակտիկ կյանքում առանց կոնֆլիկտների ապրելը այդքան էլ հեշտ չէ և կլինեն դեպքեր, երբ դուք կհայտնվեք կոնֆլիկտային իրավիճակում: Նշեմ իմ կարծիքով դրա հիմնական պատճառներից երկուսը.

1. Որքան էլ դուք տեսական պատկերացում ունենաք այն մասին, թե ինչպես պահել ձեզ այս կամ այն իրավիճակում, որպեսզի ամեն ինչ «ճիշտ լինի», պրակտիկորեն այդպես անելը ոչ միշտ է ստացվում:

2. Միշտ էլ հասարակությունում կգտնվեն մարդիկ, որոնք ուղղակի մեծ վարպետ են տարբեր տեսակի վեճեր և կոնֆլիկտներ ստեղծելու հարցում: Նրանց համար դա ուղղակի ինքնահաստատման և ինքնաարտահայտման ևս մեկ միջոց է:

Շատ կարևոր է հասկանալ, որ պետք չէ կյանքում ո՛չ ստեղծել, ո՛չ էլ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Շատ հաճախ այդ կոնֆլիկտային իրավիճակները կարող են աշխատել ձեր օգտին և միայն դուք եք որոշում՝ այդ ամենից դուք ավելի շատ օգուտ կքաղեք, թե վնաս: Կյանքում յուրաքանչուր ոչ հաճելի իրավիճակ կարելի է օգտագործել կյանքը, ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց ավելի լավ հասկանալու համար: Եվ միայն դուք եք որոշում՝ յուրաքանչյուր իրավիճակում դուք կլինեք հաղթող, թե պարտվող: Դա որոշվում է այդ իրավիճակում ձեր պահվածքով և իրավիճակից դաս քաղելու ձեր կարողությամբ: Եթե նույնիսկ ձեզ թվա, որ դուք ավելի շատ կորուստ ունեցաք կոնֆլիկտի պատճառով, ապա միշտ հիշեք, որ յուրաքանչյուր բան, ինչ մեր կյանքում տեղի է ունենում, անհետևանք չի անցնում: Հնարավոր է, որ մի օր էլ այդ թվացյալ «պարտությունից» քաղած դասի շնորհիվ դուք իսկական հաղթող դուրս գաք մեկ այլ իրավիճակում՝ և՛ ձեր և՛ ուրիշների աչքերում:

Հեղինակի մասին

A.T.

8 մեկնաբանություն

  • A.T. ջան շնորհակալություն հոդվածի համար և բարի գալուստ Հաջողության բլոգի Հեղինակների շարքերը:

  • Եթե հնարավոր է այնպես անել, որ կոնֆլիկտ չլինի, այսինքն ինչ-որ տեղ լռել, ինչ-որ հարցում համաձայնվել, դա արդեն հաղթություն է: Հետո, եթե հարկ լինի, կարելի է ավելի հանգիստ մթնոլորտում այդ հարցը նորից քննարկել:

  • Կարծում եմ` այն մարդիկ են ստեղծում կոնֆլիկտներ, ովքեր իրենք իրենց հետ են կոնֆլիկտի մեջ: Բացի այդ այնքան դժվար է միշտ զիջողի դերում հանդես գալ: Մի ժամանակ իսկապես հաշտվում էի բոլորի ցանկությունների հետ, հիմա չեմ կարողանում, երբեմն էլ փորձում եմ իմը առաջ տանել:

  • Ցանկացած միջավայրում տարակարծությունն անխուսափելի է: Ուղակի հարկավոր է ողջամիտ լինել և թույլ չտալ, որ դա հասունանա և լուրջ բնույթ ստանա: Իմ կարծիքով լարված իրավիճակում տվյալ պահին լռելն ամենաճիշտ տարբերակն է 🙂

  • Ամեն ինչ կախված է կոնֆլիկտի սրությունից: Եթե թեթև կոնֆլիկտ է, կարելի է լռել, իսկ եթե կոնֆլիկտի առաջացման պատճառները շատ են, ապա պետք է նստել և ուղղակի պարզաբանել, իհարկե այն ժամանակ, երբ դիմացինդ ի վիճակի է լսել ու հասկանալ

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»