Տխուր է, երբ շատ նշանավոր մարդիկ ճանաչված և սիրված են դառնում միայն իրենց մահից հետո: Գուցե դա է անմահության գինը:
Այդպիսին է նաև իմ ամենասիրելի հեքիաթագիրներից մեկի` Հանս Քրիստիան Անդերսոնի կյանքը:
Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսոնը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Ֆիոնիա կղզու Օդանս քաղաքում` կոշկակարի և լվացարարուհու ընտանիքում: Առաջին հեքիաթը նա լսել է հորից, ով բացի այդ սիրում էր երգել և պատրաստել խաղալիքներ, իսկ մայրը նրան սովորեցնում էր կարել և գործել: Փոքրիկ Հանսը շատ էր շփվում հոգեկան հիվանդների հետ այն հոգեբուժարանում, որտեղ աշխատում էր նրա տատիկը: Նա հետաքրքրությամբ լսում էր հիվանդների պատմությունները: Հետագայում նա կգրի, որ իրեն հեքիաթագիր դարձրեցին հոր երգերը և խենթերի պատմությունները:
Առաջին փոքրիկ պիեսները Անդերսոնը սկսել է գրել դեռ վաղ մանկուց իր սեփական տիկնիկային թատրոնի համար: Տիկնիկները պատրաստել էր հայրիկը, իսկ հագուստները կարել էր հենց ինքը` փոքրիկ Հանսը: Սակայն փոքրիկ Հանսի ուրախ և անհոգ մանկությունը երկար չի տևում: Նրա հայրը մահանում է և Հանսը ստիպված է լինում 12 տարեկանից աշխատել` սկզբում կաշվի մշակման գործարանում, հետո` ծխախոտի: Ընթացքում նա խաղում է Կոպենհագենից ժամանած թատերախմբում, որից հետո էլ նրա մոտ ձևավորվում է սերը թատրոնի նկատմամբ:
Հավաքելով որոշակի գումար` Հանսը գնում է կոշիկներ և մեկնում Կոպենհագեն: Այստեղ գտնելով հովանավոր` նա սովորում է գրականություն, դանիերեն, գերմաներեն և լատիներեն, հաճախում է բալետի դասերի: Իհարկե նա դերասան չի դառնում, քանի որ նրան չեն ընդունում թատրոն և նա ստիպված է լինում օրերով քաղցած մնալ, սակայն սկսում է գրել պիեսներ և հեքիաթներ: Նրա առաջին պիեսը տպագրվում է «Արֆա» թերթում և նա ստանում է իր առաջին հոնորարը: Նրա ստեղծագործությունները դուր են գալիս մայրաքաղաքային թատրոնի տնօրենին, որի շնորհիվ Հանսը ստանում է թագավորական կրթաթոշակ: Նա մեկնում է Սլագելս և ընդունվում լատինական գիմնազիայի 2-րդ կուրս: Նշեմ, որ նա դեռ 17 տարեկան էր:
1828թ. Հանս Քրիստիան Անդերսոնը ընդունվում է Կոպենհագենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: 1831թ. նա կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Գերմանիա: Նա Ֆեդերիկ թագավորին նվիրում է բանաստեղծությունների շարք` նվիրված Դանիային և նրա ժողովրդին, որի համար ստանում է ճանապարհորդության հնարավորություն: Նա այցելում է Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Ֆլորենցիա, Նեապոլ, Վենետիկ: Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահատ մարդկանց հետ, ինչպիսիք են` Հենրիխ Հայնե, Վիկտոր Հյուգո, Հոնորե դը Բալզակ, Ալեքսանդր Դյումա, Չարլզ Դիքենս: Իհարկե, Հանս Քրիստիանը կարելի է ասել գոյատևում էր իր աղքատիկ գումարներով, սակայն երջանիկ էր: Նա շարունակում էր հեքիաթներ գրել երեխաների համար` չնայած բոլոր այն քննադատություններին, թե նրա հեքիաթները հետաքրքիր չեն ոչ մեծերին, ոչ էլ մանուկներին: 1831-1840թթ. նա գրում է իր հայտնի հեքիաթները` «Անճոռնի ճուտիկը», «Ջրահարսը», «Լուցկիով աղջիկը», «Ձյունե թագուհին», «Մայրը» և այլն, որոնք հետագայում համաշխարհային համբավ են բերում նրան:
Միայն մահից առաջ է Հանս Քրիստիան Անդերսոնը իմանում, որ իր ստեղծագործությունները համարվում են ամենակարդացվողները ամբողջ աշխարհում: Նա մահանում է 1875թ. օգոստոսի 5-ին, Կոպենհագենում:
«Ջրահարսը», որի արձանը կանգնեցված է Կոպենհագենում, դառնում է Դանիայի սիմվոլը: Սկսած 1967թ. Միջազգային խորհրդի որոշմամբ ապրիլի 2-ը համարվում է մանկական հեքիաթների օր, իսկ նրա 200-ամյակի կապակցությամբ 2005թ.-ը ՅՈւՆԵՍԿՈ-ն հայտարարում է Հանս Քրիստիան Անդերսոնի տարի:
«Հոգ չէ, որ ծնվել ես սագի բնի մեջ, եթե կարապի ձվից ես դուրս եկել»:
Հանս Քրիստիան Անդերսոնի հեքիաթների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, բեմականացվել են ներկայացումներ: Նրա հեքիաթները կրթել և դաստիարակել են բազմաթիվ սերունդների:
մի տեսակ բարի էր, ապրես, հեղինակ ջան
Չգիտեմ ինչքանով է դա հավաստի, սակայն նրա հեքիաթների հերոսների ներշնչանքի աղբյուրը եղել է նրա հաշմանդամ քույրը:
Զառա ջան մերսի հոդվածի համար, Հանս Քրիստիան Անդերսոնի մասին շատ էի լսել, բայց ընդհանուր պատմությունը չգիտեի:
xndrem LUKA jan
Այո, նրա հեքիաթներն իսկապես հիանալի են ու դաստիարակչական 🙂
(((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((
APUSH ARTUR
Ոնց կարամ բաժանորդագրվեմ ստեղ?
Նկատի ունեք կայքի՞ն, թե այս հոդվածին: Եթե կայքին, ապա հոդվածի անմիջապես ներքևում կտեսնեք “2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար” բաժինը, օգտվեք տարբերակներից մեկից: