Հոդվածի միտքը ծնվեց, երբ կարդում էի Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (եթե չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ): Պատմվածքը պատմում է երկու տարբեր երիտասարդների մասին: Բայց նրանց մի փաստ էր միավորում. երկուսն էլ տառապում էին սիրո մերժումից: Երկուսին էլ տանջում էր սրտի սուր ցավը: Բայց նրանք տարբեր ձևով օգտագործեցին իրենց սրտի կսկիծը. առաջին հերոսը կորցրեց ամեն ինչ, կործանեց իր կյանքն ու բոլոր նպատակները և վերջապես դարձավ արբեցող, իսկ երկրորդը, ցավը դարձնելով իր համար մղիչ ուժ, բարձրացավ, բարձրացավ և դարձավ հանրաճանաչ: Սակայն, ինչպես հետո մտորում է առաջին հերոսը, դժբախտ սերը անկման պատճառ չէր կարող լինել, այն կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդուն: Բուն պատճառը թաքնված է մարդու մեջ, և դրա լավագույն օրինակը երկրորդ հերոսն է և նրա հասած հաջողությունները: Այսպիսով` երկու մարդիկ, նույն իրավիճակը, բայց տարբեր արդյունքներ. առաջինը դարձավ կորած մարդ, երկրորդը` հանրաճանաչ:
Այսպես է նաև մեր կյանքում: Մենք ինքներս կարող ենք որոշել, թե յուրաքանչյուր ցավ, անհաջողություն կոչնչացնի մեզ, թե ավելի ուժեղ կդարձնի, ավելի նպատակասլաց: Որովհետև ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել: Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Իհարկե, շատ հեշտ է թուլանալ, տրվել հոսանքին, լինել բոլորի խղճահարության կենտրոնում. դա ջանքեր չի պահանջում: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Բայց այս դեպքում պետք չէ սպասել մեծ արդյունքների: Այն, ինչ չի պահանջում մեծ ջանքեր, չի տալիս նաև մեծ արդյունքներ: Բայց մի քիչ ավելի բարդ է բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրանալ, բարձրանալ, անվերջ բարձրանալ: Ընտրությունը կախված է մեզանից: Մենք ենք ընտրում դառնալ կորած մարդ, թե հանրաճանաչ, հաջողակ, թե դժբախտ:
Յուրաքանչյուր անհաջողության հանդիպելիս տվեք Ձեզ այս հարցը, թե դուք ի՞նչ եք ընտրում դառնալ: Եվ միշտ հիշեք, մենք պետք է մեր թույլ կողմերը, մեր դժվարությունները դարձնենք մեր զենքը: Մտածեք, որոնք են ձեր թույլ կողմերը: Օրինակ, միգուցե դուք բավարար գումար չունեք, և այդ պատճառով որևէ գործ չեք ձեռնարկում: Օգտագործեք Ձեր այդ թույլ կողմը և գործ սկսեք, որովհետև դուք բավարար գումար չունեք: Կամ ինչպես պատմվածքում էր, ոչ թե կործանվեք, քանի որ դժբախտ սեր եք ունեցել, այլ ավելի բարձրացեք: Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել: Ես բերեցի շատ պարզագույն օրինակներ, մտածեք, և կարծում եմ` դուք ինքներդ կգտնեք Ձեր թույլ կողմերը: Իսկ գտնելուց հետո ոչ թե թույլ տվեք դրանց խանգարել Ձեզ, այլ դարձրեք Ձեզ համար մղիչ ուժ:
Lara ջան մերսի լավ հոդվածի համար: Ես “Ես և նա”-ն չեմ կարդացել, չեմ էլ կարծում, որ մոտակա ժամանակներս կստացվի կարդալ, բայց փաստորեն դրա հիմքում շատ ուսուցողական պատմություն է ընկած:
Լուկա ջան մոտ 40 րոպե կտևի, կարճա ու հաստատ հետաքրքիրա, մերսի Լարա ջան
Հաա կարճա? Ok 🙂
Երևի մի 20 էջ կլինի
մերսի Վահագն ջան…
մերսի Լուկա ջան..իսկ պատմվածքն իսկապես շատ կարճ է…ու իսկապես շատ ուսուցողական….չնայած ես պատմվածքը շատ տարիներ առաջ կարդացել էի,բայց իրական արժեքը հասկացա ,երբ մի քանի օր առաջ վերանայեցի այն…
Լարա ջան հրաշք պատմվածքի հրաշք վերլուծություն 🙂
Շնորհակալություն
մերսի Էմմա ջան…
Պատմվածքը կարդացել եմ 8-9րդ դասարանում,իրոք հիանալի պատմություն է:Շնորհակալություն հոդվածի համար:
շնորհակալությու նաև Ձեզ…