Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա հարցրեց.
-Ինչ ես ուզում լինել:
Մարդը շատ երկար մտածեց և չկողմնորոշվեց` ինչ պատասխանել: Այդ ժամանակ Աստված նրան տարավ ծովափ և ցույց տվեց ոստրեին.
— Կարող եմ առաջարկել քեզ ոստրեի կյանքը, եթե այն քեզ դուր գա: Հազարավոր մարդկանց նման դու կպառկես ավազի վրա: Քո սննունդը կլինի այն, ինչ կբերի ալիքը: Քո բոլոր օրերը կլինեն իրար նման: Չեն լինի հաղթանակներ, պարտություններ, նոր տպավորություններ: Այն կլինի առանց ռիսկի, հանգիստ, առանց որևէ փոփոխության: Դու ամբողջ ժամանակ հանգիստ պառկած կլինես և միայն կբացես ու կփակես կափարիչը:
Ոստրեին ցույց տալուց հետո Աստված մարդուն տարավ բարձր ժայռերը: Այնտեղ նրանք տեսան Արծվի բույնը, և Աստված ասաց.
— Իսկ եթե ուզում ես, կարող ես ընտրել արծվի կյանքը: Դու կարող ես այնքան բարձր թռչել, որքան ուզես: Կարող ես ապրել այնպես, ինչպես ցանկանում ես ապրել: Կարող ես հասնել ամենամեծ բարձունքներին: Միայն այնտեղ շատ քչերին կհանդիպես: Բացի այդ, դու կընտրես, թե որ ուղղությամբ թռչես: Սակայն ոչինչ առանց պայքարի և ջանքի չես ստանա:
Դրանից հետո շատ մարդիկ ընտրեցին ոստրեի կյանքը, և միայն շատ քչերը գնացին արծվի ճանապարհով:
Մի ընտրեք կյանքի հեշտ ուղիները, մի եղեք ոստրե, մի թողեք, որ կյանքը ձեզ տանի իր հունով: Եղեք արծիվ, ընտրեք բարդ ճանապարհները ձեր երազանքին հասնելու համար, եղեք ուժեղ և համառ, փորձեք անպայման հասնել ձեր նպատակին, միշտ գնացեք հոսանքին հակառակ, այդպես դուք վեր եք բարձրանում:
Շնորհակալություն ԶԱՌԱ ջան, շատ լավ առակ էր: 🙂
Զառա ջան առակի համար մերսի!
Խնդրեմ, ուրախ եմ, որ այն ձեզ դուր եկավ
Վայրկյան մը լույս մութին հավիտենական արժե /Սիամանթո /
shat lavn er
shnorhakalutyun gexecik xosqeri hamar