Ողջույն success.am-ի հարգելի ընթերցող: Բավական երկար ժամանակ բացակայեցի, քանի որ շատ գործեր ունեի: Այս հոդվածս ցանկանում եմ նվիրել մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ: Հոդվածը գրելու գաղափարը առաջացավ, երբ Խորխե Լուի Բորխեսին նվիրված լուսանկարներն էի դիտում Ակադեմիայի ցուցասրահում: Խորխե Լուի Բորխեսը եղել է կույր, սակայն դա նրան չի խանգարել ճանապարհորդել, ուսումնասիրել հին անգլերեն, փիլիսոփայություն, լինել Ազգային գրադարանի տնօրեն, գրել բանաստեղծություններ, էսսեներ, հոդվածներ: Երբ կարդում ես նրա գործերը, տեղափոխվում ես մեկ այլ աշխարհ` անսահմանություն: Ինձ հիացնում է նրա աշխարհընկալումը, գիտելիքների մեծ պաշարը: Հասկանում ես, որ կարելի է տեսնել նաև հոգով:
Ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները չեն խանգարել նաև հանրաճանաչ երգիչներ Ռեյ Չարլզին, Սթիվի Ուանդերին, Անդրեա Բոչելլիին և հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենին:
Ապշում ես, երբ լսում ես Բեթհովենի ստեղծագործությունները: Ինչպես կարող է մարդ չլսելով ստեղծել այսպիսի հեքիաթային երաժշտություն:
Իսկ երբ նայում ես Ռեյ Չարլզին, թե նա, չտեսնելով ոչինչ, ինչ վարժ է նվագում դաշնամուրի վրա, ինչ սահուն է շարժում մատները, ուզում ես հավատալ հրաշքին: Իսկ հրաշք կա, միայն այդ հրաշքը նրանց մեջ է, մեր մեջ:
Դեռ շատ հայտնի մարդիկ կան, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ, սակայն նրանք ապացուցում են, որ անհնարինը ոչինչ է:
Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը չի խանգարում մեզ հասնել հաջողությունների, ստեղծել գեղեցիկը: Թող դա ձեզ չընկճի, այլ օգնի հասնել բարձունքների:
Շատ լավ հոդված էր Zaraavi ջան:
Mersi
Mersi shat-shat
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ես մոռացել եմ նշել Անդրեա Բոչելլիին
Ավելացրեցի Զառա ջան 🙂