Ինչ կաներ միջին մարդը, եթե մի օր սուրճ խմեր միլիոնատիրոջ հետ: Երևի կխոսեր փողի մասին, կամ կգանգատվեր իր դժվար կյանքից, կամ գումարային այլ ակնարկներ կաներ, կամ էլ լավագույն դեպքում խորհուրդ կհարցներ` ինչպես դառնալ միլիոնատեր: Շատերին թվում է, որ միլիոնատիրոջից պետք է ինչ-որ բան խնդրել: Այսինքն, միլիոնատերը պետք է լինի տվողի դերում, իսկ միջին մարդը` վերցնողի: Հավատացեք, միլիոնատերերից շատերը պատրաստ են տալ, բայց դրա համար պետք չէ նրանց խնդրել: Նրանց պետք է առաջարկել: Գիտե՞ք ինչու: Որովհետև բոլորն են նրանց խնդրում: Իսկ առաջարկներին միլիոնատերերն ավելի լուրջ են վերաբերվում, քանի որ նրանց մեծ մասը խելացի մարդիկ են և փորձում են ամեն ինչում հնարավորություն տեսնել:
Առաջարկեք այնպիսի բան, որ միլիոնատերը նույնպես իր համար օգուտ տեսնի: Դա չի նշանակում, որ նա ժլատ է և պետք է անպայման իր համար օգուտ տեսնի: Ուղղակի այստեղ գործում է այն նույն կանոնը, որը գործում է Ձեր դեպքում, երբ Ձեր հեռավոր բարեկամն ամեն անգամ Ձեզանից փող է խնդրում: Մեկ անգամ դուք տալիս եք, քանի որ ուզում եք օգնել: Երկրորդ անգամ նույնպես տալիս եք, քանի որ կրկին ուզում եք օգնել: Տալիս եք նաև երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ… Բայց երբ դա շարունակվում է կրկնվել, դուք հոգնում եք: Ձեր մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ձեր բարեկամը գտել է հեշտ ճանապարհը: Նա ոչինչ չի անում, բայց Ձեզանից փող է խնդրում:
Ցանկացած մարդ, որը միլիոնատիրոջից ինչ-որ բան է խնդրում, նման է այդ բարեկամին: Իսկ նման «բարեկամներ» միլիոնատիրոջ կյանքում շատ են եղել և ավելի հավանական է, որ նա այդ ամենից հոգնել է: Մի խնդրեք նրան, այլ առաջարկեք: Առաջարկեք ոչ թե ինչ-որ բան, որը նա կարող է անել Ձեզ համար, այլ այն, թե ինչ դուք կարող եք անել նրա համար: Տարօրինակ է հնչում, բայց դա կատակ չէ: Մի մտածեք, որ դուք ներքևում եք, իսկ նա վերևում: Մի մտածեք, որ Ձեր ճանապարհները հատում չունեն: Վերաբերվեք միլիոնատիրոջը այնպես, կարծես նա Ձեր գործընկերն է և որի հետ դուք պետք է համագործակցեք:
Օրինակում միլիոնատերն էր, բայց հոդվածի իմաստն ավելի լայն է: Դա վերաբերվում է բոլոր այն մարդկանց, որոնք սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեն: Հիշեք, ոչ թե խնդրեք, այլ առաջարկեք: Պետք չէ առաջարկել սարեր: Ընդամենը մեկ փոքրիկ առաջարկը կարող է ընդունվել:
Es pativem unecel mi bajak surch xmelu milionatiroj het, erb mardy ardar qrtinqove milionater darnum inchpes im zrucakci heter patahel hachaxaki xosqi mej nshumer vor inqy uxaki hajoxak marde ev da iveruste trvac.
Մերսի Naira ջան, այսինքն իր կարծիքով նա ծնված օրվանից էր այդպես? և ոչ թե դարձել էր.
Luka jan es hoyakap hodvacin mi lav pah em uzum grqic comment anem, hamenajn deps es ajs kerp kvarvei 😀 😀
Когда я вошел в кафе, оно только открылось, и посетителей было мало. Они спокойно почи¬тывали утренние газеты и принимали свою дозу кофеина. Я уселся за столик у окна и принялся ждать.
Прошло несколько часов, и я увидел, как у тро¬туара остановился его золотистый «роллс-ройс». Шофер открыл дверь, он вышел и направился в кафе, к своему обычному столику.
Когда я приблизился к нему, думаю, он решил, что я нищий. Немудрено, поскольку по сравне¬нию с модно одетыми людьми вокруг я выглядел довольно жалко. Но когда я сказал, что знаком с его дочерью, он улыбнулся и предложил мне присесть.
Мы долго болтали о том, о сем, и в конце кон¬цов я получил возможность задать тот вопрос, который сжигал меня изнутри:
— Как мне стать богатым? — выпалил я.
— Как тебе стать богатым? — с удивлением по¬вторил он мои слова.
— Ну да, я хочу знать, как добиться успеха.
— А, это другой вопрос,— заметил он.— Какой именно тебя интересует?
Никогда не думал, что можно быть богатым без того, чтобы добиться успеха, и наоборот. По моему озадаченному виду он, очевидно, понял, что между этими двумя понятиями я не вижу разницы.
— Богатый,— сказал он,— просто означает, что у тебя много денег. Вот и все. Успешный озна¬чает, что ты делаешь то, что любишь, и любишь то, что делаешь, когда тебя окружают те, кого ты любишь, и ты вознагражден за свой труд в том размере, который тебя устраивает.
Շատ ճիշտ ես Լուկա ջան,հետտ լրիվ համամիտ եմ:
Մերսի Գագիկ ջան: