Երբևէ մտածե՞լ եք` լուրջ մարդ եք դուք, թե ոչ: Իսկ ո՞վ է ընդհանրապես լուրջ մարդը: Երևի տեսած կլինեք մարդկանց, որոնք միշտ դեմքի լուրջ արտահայտությամբ են, նրանց հետ նույնիսկ «վախենում ես» խոսել, քեզ թվում է, որ նրանք ժամանակ էլ չունեն քեզ հետ խոսել: Լուրջ մարդը կարող է լինել կոստյումով, օձիքը պինդ ձգած կամ կարող է լինել ջինսով` կրկին «օձիքը պինդ ձգած»: Կան մարդիկ, ովքեր սիրում են լուրջ մարդկանց: Լուրջ մարդը նրանց համար «լուրջ է», ավելի պատասխանատու է և ավելի վճռական: Կան նաև մարդիկ, ովքեր չեն սիրում լուրջ մարդկանց, քանի որ նրանք չեն ժպտում, քիչ են կատակում, երբեմն իրենց երեխայի պես չեն պահում: Ի տարբերություն լուրջ մարդկանց կան նաև մարդիկ, որոնք լուրջ չեն: Հաճախ նրանք լուրջ հարցերին էլ են կատակով պատասխանում, ժպտում են այն ժամանակ, երբ պետք չէր ժպտալ, խոսում են այնպիսի թեմաներով, որոնք անլուրջ են և հագնվում են այնպես, որ կողքից տեսնող մարդը միանգամից կհասկանա` սա լուրջ մարդ չէ:
Ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք լուրջ են և տեսել եմ մարդկանց, որոնք լուրջ չեն: Եվ ամենակարևորը, որ ես հասկացել եմ, հետևյալն է` մարդը լուրջ է ոչ թե դեմքի արտահայտությամբ, հագնվելու ոճով կամ ձայնի տեմբրով, այլ իր գործերով: Հիշեք սա: Լուրջ մարդը լուրջ է իր գործերով: Կոստյում հագած տղամարդու կողքին կարող է լինել ջինսից շորտերով, սպորտային կոշիկներով ու երկար, հյուսված մազերով մի տղամարդ, որն ավելի լուրջ է, քան նա: Նա լուրջ է իր գործերով: Մարդու արտաքին տեսքն ինձ համար վաղուց արդեն նշանակություն չունի: Մարդու խոսքերն ինձ համար շատ մեծ նշանակություն չունեն: Ամենակարևորը` մարդու գործերն են: Մարդը կարող է լինել երեխայի պես, անտեղի ասել-խոսել-ուրախանալ, թռվռալ կամ բացականչել, բայց երբ նրա գործերը լուրջ են, մարդիկ կվերաբերվեն նրան որպես լուրջ մարդ: Իսկ երբ դու միշտ լուրջ ես, բայց այն, ինչ դու անում ես լուրջ չէ, ապա մարդիկ վերջիվերջո կհասկանան, որ դու լուրջ մարդ չես: Այնպես որ, եթե ուզում եք դառնալ լուրջ մարդ, եղեք լուրջ Ձեր գործերով, դա ոչ մի կապ չունի դեմքի արտահայտության հետ:
Ոնց որ ասում են /ու ես դրա հետ համաձայն եմ/ ամենալուրջ մարդիկ հումորով մարդիկ են.
Ես չեմ հանդիպել լուրջ մարդկանց ովքեր զուրկ են հումորի զգացումից
իսկական իմ սրտի հոդված էր… Մերոնց ասեմ թող կարդան…. շատ լավն էր Լուկա ջաան
Ok Աննա ջան 🙂