Վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչ ես սկսել եմ հաջողության թեման ուսումնասիրել, տարբեր նախագծեր իրականացնել և մի շարք ոլորտներ ուսումնասիրել, ամենակարևոր բանը, որ ես սովորել եմ և ամենագլխավոր խորհուրդը, որը կտայի ուրիշներին, բնութագրվում է մեկ բառով` գործողություններ: Սկզբունքը հետևյալն է` չկան գործողություններ, չկա արդյունք: Չկան գործողություններ, չկա փոփոխություն: Սպասել որ ինչ-որ բան ստացվի առանց գործողությունների` նշանակում է ոչնչի չսպասել: Սպասել որ ինչ-որ մեկը Ձեր փոխարեն գործողություններ անի` նշանակում է ոչնչի չսպասել: Հետաձգել գործողությունները ինչ-որ հարմար պահի` նշանակում է գործողություններից խուսափել: Գործողություններից խուսափել` նշանակում է ոչինչ չանել: Եթե դուք ուզում եք արդյունքներ ստանալ, տարբերակը մեկն է` գործողություններ (action, действия): Առանց դրանց անհնար է հաջողության հասնել:
Պատկերացրեք, դուք մտնում եք այգի և տեսնում եք, որ Ձեր հասակին հասնող մոլախոտեր են այգում աճել և այնքան խիտ, որ նույնիսկ առաջ հնարավոր չէ շարժվել: Բայց դուք գիտեք, որ այգին պետք է կարգի բերել: Սկզբում դա Ձեզ անհնար է թվում: Նայում եք այգուն և վախենում. «Ինչպե՞ս ես այսքանը պետք է մաքրեմ»: Ինչ եք կարծում` ինչպե՞ս: Գործողություններ: Դուք սկսում եք այգու մի անկյունից և դանդաղ-դանդաղ շարժվում եք առաջ: Երբ մի քանի ժամ անցնում է, դուք ետ եք նայում և տեսնում եք, որ այգու բավական մի մեծ հատված արդեն մաքրել եք: Դա Ձեզ ոգևորում է, դուք հասկանում եք, որ անհնար ոչինչ էլ չկար, արյունը սկսում է Ձեր երակներում եռալ և դուք ավելի հաճույքով եք շարունակում գործը: Դուք արդեն համոզված եք, որ այգին մաքրելը Ձեզ համար խոչընդոտ չէ: Ուղղակի պետք էին գործողություններ: Եվ արդյունքում, ինչ-որ ժամանակ անց այգին մաքրված է լինում: Կյանքը ոչնչով չի տարբերվում` հիշեք սա: Կա գործողություններ` կա արդյունք, չկան գործողություններ` չկա արդյունք:
Bnav aytpes e
Համաձայն եմ
Իմ սիրելի ԲԼՈԳ, խնդրում եմ ձեզ, եթե կարելի է, որոշակի հոդվածներ էլ տեղադրեք սայտում երեխաներին վերաբերվող թեմաներով, օրինակ արդյունավետ հաղորդակցման հմտություն…
Որպեսզի նրանք էլ մեզանից շատերի պես ժամանակ չկորցնեն…
Հասկանալի է, որ ծնողի հաջողությունները, ջանքերը տեսնելը երեխայի համար օրինակ է, իսկ ինչ անի ինքը
Շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք, թեկուզ այլ բլոգ մատնանշելով
Հռիփսիմե ջան մանկական շատ լավ կայք կա mocak.am, որտեղ բացի հեքիաթներից և պատմվածքներից տարբեր օգտակար խորհուրդներ էլ կան, բայց նման հոդվածներ մենք էլ կգրենք: Ձեզ պետք են հոդվածներ, որոնք երեխաները կկարդան, թե ծնողը կարդա և երեխային բացատրի?
Luka ջան, ուզում եմ, որ ծնողները կարդան եւ բացատրեն երեխաներին:
Շնորհակալ եմ, ես առավել քան վստահ էի, որ խնդրանքս անպատասխան չի մնա:
Ես կօգտվեմ mocak.am կայքից
Պարզ է Հռիփսիմե ջան, կգրենք նման հոդվածներ, մերսի խորհուրդի համար:
Հռիփսիմե ջան իմիջիայլոց երեխաների հետ կապված մի լավ հոդված էլ կա մեր Հոգեբանի անկյունում: