Եթե 5-10 տարի առաջ Հայաստանում հազվագյուտ մարդիկ էին օնլայն վճարումներ կատարում, ապա այսօր նման մարդկանց թիվն անհամեմատ աճել է: Վստահությունը օնլայն վճարումների հանդեպ նույնպես աճել է: Այս պահին կան օնլայն վճարման 5 տարբերակներ, որոնք մեզ մոտ առավել տարածված են: Դրանք են՝ Arca, Idram, Webmoney, Paypal և Master (Visa) Card: Դրանցից ամեն մեկի մասին կխոսեմ առանձին: Բայց մինչ այդ ասեմ, թե ինչի համար է հնարավոր օնլայն վճարել: Ես ինքս օնլայն վճարում եմ կոմունալ վարձերը, ինտերնետի, հեռախոսակապի, հոսթինգ և դոմեյն ձեռք բերելու, արտասահմանից գնումներ կատարելու և մի շարք այլ վճարումներ: Դուք կարող եք օնլայն սննդամթերք գնել Sas.am-ում, տղամարդկանց գուլպաներ Boorg.am-ում, ծաղկեփունջ Brabion.am-ում կամ մանկական նվերներ և պարագաներ Manuk.am-ում:
Arca: Այս համակարգը կարծում եմ ամենաօգտագործվողն է Հայաստանում: Իմ վճարումների մեծ մասը ես անում եմ հենց Arca-ի միջոցով: Arca-ով հնարավոր է նաև քարտից քարտ փոխանցումներ կատարել: Օրինակ, եթե ձեր եղբորը ինչ-որ պահի գումար է անհրաժեշտ և նա քարտ ունի, ապա կարիք չկա գումարն անձամբ տանել նրան: Դուք կարող եք ուղղակի փոխանցում կատարել: Փոխանցումը կատարվում է մի քանի րոպեի ընթացքում:
Idram: Այս համակարգը նույնպես հայկական ամենահայտնի վճարային համակարգերից է: Idram-ի միջոցով իրենց առևտուրը կազմակերպում են մի շարք հայկական կայքեր, որոնց ցուցակը կարող եք տեսնել այստեղ: Idram-ի առավելությունը կայանում է նրանում, որ բացի ստանդարտ կոմունալ և ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարումներից, համակարգի միջոցով դուք կարող եք կատարել նաև բանկային փոխանցումներ, վարկ մարել, ավտոմեքենայի տուգանք վճարել կամ ԱՊՊԱ վճարում կատարել:
Webmoney: Ռուսական հայտնի վճարային համակարգ է, որը տարածում գտավ նաև Հայաստանում այն բանից հետո, երբ Երևանում բացվեցին Webmoney-ի կանխիկացման մի քանի կետեր: Դրանցից մեկը գտնվում է Թումանյան 29 հասցեում: Կանխիկացման ժամանակ իհարկե գանձվում են որոշակի միջնորդավճարներ, սակայն որպես փորձված և վստահելի վճարման համակարգ կարծում եմ դրանից կարելի է օգտվել: Իմիջիայլոց, Webmoney-ում դուք կարող եք բացել հաշիվներ մի շարք արժույթներով՝ դոլար, եվրո, ռուբլի և այլն:
Հայաստանում Webmoney քարտեր ձեռք բերելու, փոխանակում կատարելու կամ կանխիկացնելու նպատակով կարող եք այցելել նաև այս կայքը:
Paypal: Սա աշխարհում ամենահայտնի և ապահով վճարային համակարգերից մեկն է: Օրինակ, Ebay.com ինտերնետ աճուրդում կամ արտասահմանյան այլ կայքերում ես իմ բոլոր վճարումները կատարում եմ հենց Paypal-ի միջոցով: Հայաստանի դեպքում համակարգի միակ թերությունն այն է, որ այստեղ բացված Paypal հաշվով վճարումներ դուք կարող եք կատարել, սակայն ընդունել դրանք չեք կարող: Այսինքն, վճարումը կատարվում է միակողմանի և հենց դա է պատճառը, որ Paypal-ով վճարումներ հայկական մի շարք կայքերում դուք չեք հանդիպի:
Master (Visa) Card: Եթե որևէ բանկում դուք Master կամ Visa քարտ ունեք, ապա շատ օնլայն ռեսուրսներ թույլ են տալիս ձեզ կատարել վճարումներ մուտքագրելով ձեր քարտի տվյալները: Մի կողմից դա հարմար է, քանի որ պետք չէ ինտերնետում ոչ մի հաշիվ էլ բացել, բայց մյուս կողմից էլ` ապահով չէ: Ինչ-որ ձև ստանալով ձեր մուտքագրած տվյալները, չարագործները կարող են դատարկել ձեր հաշիվը: Իսկ դա անելու համար հաճախ բացվում են «խայծ» կայքեր, որոնց արտաքինից թվում է, որ դրանք լուրջ ընկերությունների կայքեր են, բայց երբ դուք մուտքագրում եք ձեր քարտի տվյալները, դրանք ընկնում են չարագործների ձեռքը, իսկ թե ինչ կարող է լինել դրանից հետո՝ գուշակեք ինքներդ: Այնպես որ, Master կամ Visa քարտով վճարումներից աշխատեք խուսափել: Ավելի լավ է օգտվել նախորդ վճարային համակարգերից որևէ մեկից:
nax shnorhakalutyun shat lav nyuter tramadrelu hamar, es dzer kayqi mshtakan ajcelun em :)) mi ban harcnem dzez , dzer kayq@ ka voreve reytingner cuyc tvox kajqerum? es uzum em dzer ajceluneri qanak@ imanal
Ձեզ էլ շնորհակալություն Ալիկ ջան: Ռեյթինգ ցույց տվող համակարգերից կանք google analytics-ում և հայկական circle.am-ում (որի փոքրիկ բանները կարող եք տեսնել կայքի ամենաներքևում), իսկ այցելությունների միջին թիվը 800 է:
Իսկապես շատ օգտակար գրառում էր … !
Շնորհակալություն 🙂
isk paypal hashvi vra inchpes karoxem gumar licqavorem?
Գրիգոր ջան կներես, նոր տեսա: Paypal-ը կցում ես քո Master կամ Visa քարտին, այսինքն բանկի միջոցով: Դա մի տարբերակ: Երկրորդը, եթե փոխանակում ես այդ գումարը այլ օնլայն վճարային համակարգից, օրինակ Webmoney-ից Paypal:
Դուք հավատում եք ինտերնետային խաղերի միյոցով օրինակ http://www.faraonplay.com/ գումար վաստակելու խաղերին?
Մարի ջան բազմաթիվ նման կայքեր կան. ոմանց միջոցով իրոք հնարավոր է գումար աշխատել, մյուսները՝ խաբեություն են: Պետք է ինտերնետում feedback-ներ փնտրել.. Կոնկրետ Ձեր նշած կայքին ծանոթ չեմ:
Ինչպես իմանալ կոմունալ վարձերի տվյալները
Եթե ունեք բանկային պլաստիկ քարտ, կարող եք գրանցվել Arca համակարգում (http://arca.am) և այնտեղ իմանալ Ձեր կոմունալ վարձերի տվյալները
Barev Dzez, Yes dzer kajqi mshtakan @ntercoxn em.Kan ardjoq artasahmanjan gumar vastakelu kaiqer, vortex hnaravor e grancvel voch te paypal.com-um ail webmoney.ru-um. Yete kan, voronq en dranq/ Naxapes shnorhakalutjun/
Նարե ջան խորհուրդ չեմ տա օգտվել գումար վաստակելու կայքերից, պետք չէ դրա վրա ժամանակ ծախսել: Հիմնականում սցենարը նույնն է. բավական ծախսված ժամանակ, աշխատած մի քանի դոլար, որը կամ Հայաստանում հնարավոր չէ կանխիկացնել կամ պարզապես չեն տալիս ու ոչ մի արժեքավոր բան: Խորհուրդ կտամ այնպիսի բանով զբաղվել, որն ավելի երկարաժամկետ է, թեկուզ այս պահին գումար չի բերում: Կամ եթե ուզում եք փորձել ինտերնետով գումար վաստակել, փորձեք անել դա Youtube-ում: Դրա համար պետք է տարբեր հետաքրքիր տեսանյութեր նկարել, որոնք կարժանանան շատ դիտումների Youtube-ում: Տեսանյութերը կարող են լինել ամենատարբեր՝ փողոցում ինչ-որ հետաքրքիր պահվածքով շուն, կամ բնության հետաքրքիր դրվագ, կամ լացող երեխա: Մի խոսքով… այն, ինչն արտասովոր է:
Shnorhakal em Hrach jan, xorhrdi hamar. Isk youtube-um tesanjut texadrelov yes karox em ogtvel internetic, te da yes inqs petq e patrastem/ Giteq ardjoq ail kaiqer, vortex kan artasovor tesanjuter/
Ինտերնետից եթե վերցնեք արդյունք չի տա Նարե ջան, պետք է փորձեք ինքնուրույն ինչ-որ բան պատրաստել:
Barev Hrach jan. Yes huiss chem ktrum, vor karox em vorosh gumar ashxatel artasahmanyan saiteric. Lsel em, vor artasahmanyan saiter@ lav en vardzatrum mardkanc ashxatanqi hamar. Cheiq asi artasahmanyan ail saitum grancvelu hamar partadir e miangamic grancvel Paypal-um, alert-pay-um/ Hnaravor e aidex grancvel voch miangamic, ail gumar@ hanelu jamanak/ Yev mek el, inch artasahmanyan saiter giteq, voronq vstaheli en yev vortex kareli e aranc nerdrman gumar ashxatel., voronq chen xabum mardkanc, yev mardkanc vcharum en irenc ashxatanqi dimac, baci youtube-ic. Duq indz mec ognutjun ktaq ais harcerin patasxanelu hamar, vorovhetev unem bardzraguin krtutujun, baic chunem ashxatanq…….Guce karoxanam tan@ vastakel. Naxoroq shnorhakalutjun.
Նարե ջան իհարկե, եթե ուզում եք, ամեն դեպքում փորձեք:
Բայց ինչ-որ սայթեր ցավոք չեմ կարող խորհուրդ տալ, որովհետև դրանցից երբեք չեմ օգտվել: Իսկ Paypal-ում կամ այլ վճարային համակարգերում մի շտապեք գրանցվել: Տարբեր կայքեր տարբեր վճարային համակարգերի հետ են աշխատում և դրանցում գրանցվելը հետո էլ կհասցնեք անել: Որևէ բանով չկարողացա օգնել, բայց ձեզ հաջողություն, համացանցում փորձեք փնտրել, մարդկանց արձագանքները այդ կայքերիմմասին նախօրոք կարդացեք և հետո նոր միայն փորձեք:
Barev Nare jan! Grancvir http://www.clixsense.com/?5973366 hxumov ev sksir ashxatel qo arajin poxer@ cancum… Ha chmoranam asel vor ayntex ka rusalezu forum ev ayn shat kogni qez!!
Барев дзез! Жоховурд джан ми арцем узум тал. Idram ов вор вчарем, айд гумаро гандзелу е ерахосаамарис ври гумариц те инчпес? Нахорок шноракалутйун
Kanxikacnum em WebMoney — vcharum em kancik kam Edram-ov. kurs@ shat harmar.
Gumari chap@ kap chuni.
Zangaharel` 099888221,095888223
բարեվ ձեզ մի բան հարցնեմ որ կայքում կարամ օնլայն վճարումներ կատարել ????
isk inchpes kareli e webmoneic licqavorel heraxos@ hamar@ havaqum em grum e соблюдайте формат ввода!
Իսկ որտե՞ղ եք համարը մուտքագրում: Փորձեք միջազգային ֆորմատով, այսինքն 374 55 …., բոլորը կպած:
Կարող եք օնլայն վճարումներ կատարել, ինչպես նաև հեշտությամբ փոխանակել գումար http://idram.armchange.ru այս կայքի միջոցով:
Barev dzez es uzum em licqavorel bankayin qarts ayn master card standartne rublu hamar inchpes karox em ete banker@ chen asxatum
barev dzez es terminalov viza qarti vcharumem katarel bayc havaqelem vochte qarti vrayi tver@ ayl bankayin hashvehamar@ ardyoq sxale da ev hashvis chi nstel arden mek or e,,,inchpes uuxxem
Barev dzes….ka aynpisi kayq vortex karox em grel anun azganuns ev tesnel ay anvan vra ka dramakan poxancum …asenq orink vtb .bank@ uni nmanatip ej
Բարև Ձեզ Աննա, նման կայք չեմ հանդիպել: