1. Զարթնեք հաճույքով: Յուրաքանչյուր նոր օրը, որ մենք ապրում ենք, դա մի մեծ պարգև է: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Ինչպե՞ս եք դուք զգում Ձեզ, երբ Ձեր ծննդյան օրը Ձեզ նվեր են անում: Վերաբերվեք յուրաքանչյուր օրվան հենց այդպես:
2. Շփվեք դրական մարդկանց հետ: Հաճույքով զարթնելը դա միայն սկիզբն է: Բայց որպեսզի երկար պահպանեք Ձեր այդ տրամադրությունը, ձգտեք օրվա ընթացքում շփվել մարդկանց հետ, որոնք Ձեզ սիրում են, որոնց կողքին դուք Ձեզ լավ եք զգում, որոնք Ձեզ ոգևորում են և որոնցից դուք կարող եք ինչ-որ բան սովորել:
3. Ինչ-որ բան արեք ուրիշների համար: Երբ մարդն օրվա ընթացքում օգնում է այլ մարդկանց, ինչ-որ փոքրիկ լավություններ է անում, լուծում է նրանց ինչ-որ խնդիրներ, դա ոչ միայն օգնում է դիմացինին իրեն լավ զգալ, այլ ստիպում է նաև քեզ լավ զգալ, քանի որ դու զգում ես, որ կարևոր բան արեցիր: Իսկ դա երջանկացնում է:
4. Մտածեք Ձեր ՄԵԾ նպատակի մասին: Չկա ավելի ոգևորող բան, քան մեծ նպատակի մասին մտածելը: Նպատակին հասնելը իհարկե շատ հաճելի է, բայց դուք պետք է հաճույք ստանաք նաև մինչև նպատակ հասնելու ճանապարհից: Անընդհատ հիշեք, թե ինչ եք դուք պատրաստվում անել և ինչ կտա դա Ձեզ, երբ դուք դրան հասնեք: Դա Ձեզ կոգևորի:
5. Գործեք: Փոքրիկ քայլեր, փոքրիկ քայլեր: Այդ քայլերն իրականում փոքրիկ չեն, երբ դուք դրանք անընդհատ անում եք: Մարդը սիրում է արդյունքներ տեսնել: Երբ երկար ժամանակ արդյունքներ չեն լինում, դրանից է մարդը հիասթափվում և հուսահատվում: Եվ որպեսզի այդ հիասթափությունը չլինի և դուք Ձեզ երջանիկ զգաք, արեք այնպես, որ ամեն օր լինեն փոքրիկ արդյունքներ:
Եվ վերջում, սրանք կանոններ չեն, որոնք վերցված են ինչ-որ գրքերից կամ այլ մարդկանց կյանքից, սա անձնական փորձն է: Որպեսզի զգաք Ձեզ երջանիկ, հավատացեք, որ դուք արժանի եք երջանիկ լինելուն և դուք կարող եք: Դուք իրո՛ք կարող եք:
ՀԱՁՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ՀԻՄՆՎԱԾ ԵՆ ՁԳՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄՏՔԻ ՈՒԺԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ.
Ձեր խորհուրդների հետ անշուշտ համաձայն եմ, սակայն իմ կարծիքով երջանիկության համար հարկավոր է մի փոքր ավելին` երջանկության ներքին զգացողություն, երջանիկ հույս, որի հետևանքով մարդը կարող է հաճույքով զարթնել, շփվել և այլն…
havat ev kamq hajoxutyan hasnelu hamar.
Երջանիկ լինելու համար պետք է կարողանալ դուրս գալ ծայրահեղ ու անսպասելի իրավիճակներից, ուժեղ լինել կյանքի ծանր հարվածների ժամանակ
hajoxutyan hasnelu hamar anhrajesht e uj, naev petq e payqarel.