Հաջողության գաղտնիքներ

5 կանոն Ձեզ երջանիկ զգալու համար

1. Զարթնեք հաճույքով: Յուրաքանչյուր նոր օրը, որ մենք ապրում ենք, դա մի մեծ պարգև է: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Ինչպե՞ս եք դուք զգում Ձեզ, երբ Ձեր ծննդյան օրը Ձեզ նվեր են անում: Վերաբերվեք յուրաքանչյուր օրվան հենց այդպես:

2. Շփվեք դրական մարդկանց հետ: Հաճույքով զարթնելը դա միայն սկիզբն է: Բայց որպեսզի երկար պահպանեք Ձեր այդ տրամադրությունը, ձգտեք օրվա ընթացքում շփվել մարդկանց հետ, որոնք Ձեզ սիրում են, որոնց կողքին դուք Ձեզ լավ եք զգում, որոնք Ձեզ ոգևորում են և որոնցից դուք կարող եք ինչ-որ բան սովորել:

3. Ինչ-որ բան արեք ուրիշների համար: Երբ մարդն օրվա ընթացքում օգնում է այլ մարդկանց, ինչ-որ փոքրիկ լավություններ է անում, լուծում է նրանց ինչ-որ խնդիրներ, դա ոչ միայն օգնում է դիմացինին իրեն լավ զգալ, այլ ստիպում է նաև քեզ լավ զգալ, քանի որ դու զգում ես, որ կարևոր բան արեցիր: Իսկ դա երջանկացնում է:

4. Մտածեք Ձեր ՄԵԾ նպատակի մասին: Չկա ավելի ոգևորող բան, քան մեծ նպատակի մասին մտածելը: Նպատակին հասնելը իհարկե շատ հաճելի է, բայց դուք պետք է հաճույք ստանաք նաև մինչև նպատակ հասնելու ճանապարհից: Անընդհատ հիշեք, թե ինչ եք դուք պատրաստվում անել և ինչ կտա դա Ձեզ, երբ դուք դրան հասնեք: Դա Ձեզ կոգևորի:

5. Գործեք: Փոքրիկ քայլեր, փոքրիկ քայլեր: Այդ քայլերն իրականում փոքրիկ չեն, երբ դուք դրանք անընդհատ անում եք: Մարդը սիրում է արդյունքներ տեսնել: Երբ երկար ժամանակ արդյունքներ չեն լինում, դրանից է մարդը հիասթափվում և հուսահատվում: Եվ որպեսզի այդ հիասթափությունը չլինի և դուք Ձեզ երջանիկ զգաք, արեք այնպես, որ ամեն օր լինեն փոքրիկ արդյունքներ:

Եվ վերջում, սրանք կանոններ չեն, որոնք վերցված են ինչ-որ գրքերից կամ այլ մարդկանց կյանքից, սա անձնական փորձն է: Որպեսզի զգաք Ձեզ երջանիկ, հավատացեք, որ դուք արժանի եք երջանիկ լինելուն և դուք կարող եք: Դուք իրո՛ք կարող եք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»