Ֆոնդային շուկան (բաժնետոմսերի շուկա, պարտատոմսերի շուկա և այլն) ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մասն է: Ֆոնդային շուկան վերացական հասկացություն է, որն օգտագործվում է արժեթղթերի վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների և մեխանիզմների համախմբությունը բնութագրելու համար: Այն պետք չէ շփոթել «ֆոնդային բորսա» հասկացության հետ, որը կոնկրետ կազմակերպություն է, որի նպատակն է միջավայր ու պայմաններ ստեղծել առևտրային գործարքներ կատարելու համար և որը միջնորդ է հանդիսանում արժեթղթերի գնորդների և վաճառողների միջև: Այս հոդվածում կպատմենք Ձեզ աշխարհի ամենամեծ ֆոնդային բորսայի մասին:
Նյու-Յորքյան բորսա (NYSE)
Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (New York Stock Exchange, NYSE) ԱՄՆ գլխավոր ֆոնդային բորսան է և խոշորագույնը աշխարհում: Այն ԱՄՆ ֆինանսական հզորության և ընդհանրապես` ֆինանսական ողջ աշխարհի խորհրդանիշն է: Նյու-Յորքյան բորսայում է հաշվարկվում հայտնի Դոու-Ջոնսի ինդեքսը (արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի համար), ինչպես նաև NYSE Composite ինդեքսը, որը ֆոնդային շուկայում աշխարհի ամենահայտնի ինդեքսներից է: Այն արտացոլում է Նյու-Յորքյան բորսայում ընդգրկված ավելի քան 1500 ամերիկյան խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գնային շարժը: Այդ պատճառով էլ NYSE Composite ինդեքսը կարող է ծառայել որպես ԱՄՆ տնտեսության վիճակի ցուցանիշ:
Նյու-Յորքյան բորսան հիմնադրվել է 1792թ-ի մայիսի 17-ին: 1975թ-ին այն դառնում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը պատկանում էր 1366 անդամների (այդ թիվը մնացել է անփոփոխ 1953թ-ից): 2006թ-ի մարտին NYSE-ը ավարտում է Archipelago Holdings էլեկտրոնային բորսայի հետ միաձուլումը և իր պատմության մեջ առաջին անգամ առաջարկում է իր բաժնետոմսերը ներդրողներին՝ այդպիսով դառնալով առևտրային կազմակերպություն: NYSE-ի արժեքը 2006թ.-ի մարտին գնահատվում էր $12,5 մլրդ, իսկ բորսայում ցուցակված ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան կազմում էր $26,5 տրիլիոն: NYSE Group-ի բաժնետոմսերի առք ու վաճառքը կատարվում է հենց բորսայում, որտեղ այսօր ցուցակված են ավելի քան 5000 ընկերություններ:
Լուկա ջան շաաատ,շաաաատ շնորհակալ եմ այս հոդվածի համար.
Խնդրեմ Գագիկ ջան, գնալով շատանալու են բաժնետոմսերի վերաբերյալ հոդվածնԵրը, շուտով մի հատ հոդված կլինի, ոնց կարող ես օնլայն բաժնետոմսեր գնել-վաճառել, հիմա ուսումնասիրում եմ: Դա հատուկ քո համար Գագիկ ջան 🙂
վայ շաաաաաատ շնորհակալ եմ Լուկա ջան,ուղղակի ափսոս չեմ կարող հիացմուքս արտահայտել….
🙂 Ok Գագիկ ջան, մի հատ ես կփորձեմ, կծանոթանամ ու կասեմ:
OK Լուկա ջան.
Լուկա ջան շատ շնորհակալ եմ հոդվածի համար, բայց մի խնդրանք ունեմ թեմայից դուրս, ես գիտեմ որ դու ծառայել ես հայոց բանակում , և ես էլ պատրաստվում եմ այս ամիս գնալ, և շատ կուզենայի, որ դու ինձ խուրհուրդներ տայիր բանակի վերաբերյալ, որովհետև քո մտածելակերպը ինձ համար քիչ թե շատ կարևոր է:
Կարեն ջան հա ծառայել եմ, 2007-ին եմ վերջացրել, խորհուրդներ անպայման այսօր կամ վաղը կլինեն: