Ընթերցողներիցս մեկից մի նամակ ստացա: Երկար չբացատրեմ բովանդակությունը, բայց իմաստը հետևյալն էր. «Ես թույլ եմ»: Ի պատասխան այդ նամակի, գրում եմ այս փոքրիկ հոդվածը:
Կան մարդիկ, ովքեր կյանքի տվյալ իրավիճակում թույլ են, բայց դա չի նշանակում, որ նրանք թույլ մարդ են: Կան մարդիկ, ովքեր միայն հնարավորություն տուր և նրանք ցույց կտան, թե որքան ուժեղ են: Կան մարդիկ, ովքեր պահում են իրենց թույլ, բայց նրանք թույլ չեն: Կան մարդիկ, որոնց ասում են, որ իրենք թույլ են և նրանք հավատում են դրան: Մի լսեք դա: Ո՞վ ենք մենք, որ որոշենք` թե ով է թույլ և ով է ուժեղ: Միայն կյանքն է ցույց տալիս, թե ով է թույլ և ով է ուժեղ: Բարձրացրեք Ձեր գլուխը և վստահ առաջ նայեք: