Հաջողության գաղտնիքներ

«Տրումենի» Էֆֆեկտը

Դուք տեսե՞լ եք «Տրումենի շոուն» ֆիլմը: Ֆիլմի սցենարը հետևյալն է: Տրումենը մի երիտասարդ է, որն աշխատում է, ընտանիք ունի, մի խոսքով, ապրում է բոլորի պես: Բայց նա չգիտի, որ իր կյանքն իրական չէ, որ դա ընդամենը շոու է և իրեն դիտում են միլիոնավոր մարդիկ: Նա չգիտի, որ այն քաղաքը, որում նա ապրում է, մի մեծ ստուդիա է, որում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, որոնք ֆիքսում են նրա ամեն մի քայլը: Այն մարդիկ, որոնք նրա կյանքում կան` հարևանները, ընկերները, ղեկավարը և նույնիսկ կինը` ընդամենը դերասաններ են: Եվ այդ ամենն այնպես պրոֆեսիոնալ է կազմակերպված, որ քեզ թվում է, որ դու սովորական մի մարդ ես, ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում և կյանքն իր հունով առաջ է շարժվում:

Ձեզանից շատերը կարծում եմ զգացել են «Տրումենի» էֆֆեկտը: Այսինքն, Ձեզ թվացել է, որ աշխարհը պտտվում է Ձեր շուրջ, դուք գլխավոր հերոսն եք և բոլորը հետևում են Ձեզ: Միգուցե դուք քայլել եք փողոցով և զգացել եք, որ անծանոթ մարդիկ աչքի տակով Ձեզ են նայում, հետևում են Ձեզ և դուք մտածել եք. «Ինչո՞ւ են մարդիկ ինձ այսպես նայում, միգուցե՞ ես էլ… Տրումենն եմ»: Միգուցե այո, միգուցե` ոչ: Բայց ամեն դեպքում, լինեք դուք «Տրումենը», թե ոչ, զգացեք Ձեզ այնպես, կարծես դա այդպես է: Այսինքն, ապրեք այնպես, որ նույնիսկ, եթե Ձեզ հետևեն միլիոնավոր մարդիկ, որոնք տեսնեն Ձեր ամեն մի քայլը, դուք թաքցնելու ոչինչ չունենաք և չամաչեք: Նույնիսկ հիմա, երբ դուք կարդում եք այս տողերը, պատկերացրեք, որ մարդիկ դիտում են Ձեզ իրենց հեռուստաէկրաններին, և դիտելու են նաև 15 րոպե անց, նաև վաղը, մյուս օրը և մինչև կյանքի վերջ: Ապրեք այնպես, որ երբ այդ ամենը բացահայտվի, Ձեզ համար դա նշանակություն չունենա, քանի որ դուք ապրել եք Ձեր մաքուր, բաց, լիարժեք կյանքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Luka ջան, շատ դուրս եկավ հոդվածը: Շաաաատ ասելիք ունի:
    Գիտես, նախքան ձեր բլոգին հետեւելը քիչ-քիչ դառնում էի փնթփնթան 🙂 ( մի քանի տեղ եմ միշտ աշխատել, 3 տարի էլ չէի աշխատում) սկսել էի չարանալ որոշ մարդկանց հանդեպ, իրենց հաջողությունները ինձ ոչ միայն չէին ուրախացնում, այլ բարկացնում էին…շատ դժվար շրջան էր(եթե ինձ կողքից հետեւեին ես կամաչեի): Որոշեցի գնալ խոստովանության: 🙂
    ՈՒ ինտերնետը փորփրելուց հանկարծ տեսա ձեր բլոգը: Շատ շնորհակալ եմ ձեզ:
    Հիմա ինձ քիչ թե շատ ուժեղ եմ զգում, ու պատկերացրեք, որ շատ ուրախ կլինեմ, որ հետեւեն ինձ:
    Ինչպես հիմա, այնպես էլ իմ ամբողջ կյանքում որոշել եմ հետեւել ձեզ:)
    Անպայմանան ցանկանում եմ ասել, որ ամեն առավոտ իմ սուրճը <> եմ վայելում:
    Դուք ինձ համար փոխարինեցիք ե՛ւ հոգեբանի, ե՛վ քահանայի դերը: Այսքանը, շաաաաաատ եմ սիրում ձեզ: Մուահ

    • Մերսի Հռիփսիմե ջան 🙂 Շատ լավ է, որ փոփոխությունները ինքներդ ձեզ վրա տեսնում եք՝ ինչպես և ես, ինչպես և մնացած մարդիկ, որոնք ուզում են անընդհատ աճել: Իսկ բլոգի դերը չեմ կարծում այդքան մեծ է, ուղղակի դուք ձեր մեջ սկսել եք բացահայտել այն, ինչն արդեն կար:

      Բայց ընդհանուր, շատ հաճելի է 🙂

  • Շատ դուրս եկավ այս հոդվածը… Իսկ վերջին նախադասությունն այնքան հուզեց…
    Լուկա ջան, Հաջողության բլոգն այնքանով է վստահելի ու օգտակար, որքանով այն փորձում է մարդկանց ցույց տալ նաև կյանքի, ապրելու բարի ու գեղեցիկ կողմերը, որոնք կիրառելով` մարդ-արարածն, անշուշտ, իրեն կզգա էլ ավելի լավ, ավելի խաղաղ ու ներդաշնակ կապրի ինքն իր ու շրջապատի հետ…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»