Արծիվը ծառին նստած հանգստանում էր և ոչինչ չէր անում: Փոքրիկ նապաստակը, տեսնելով արծվին, հարցնում է.
— Կարո՞ղ եմ ես էլ քո պես նստել ու ոչինչ չանել:
— Իհարկե, ինչու ոչ, — պատասխանում է արծիվը:
Եվ նապաստակը նստում է գետնին, ծառի տակ և սկսում հանգստանալ: Հանկարծ հայտնվում է աղվեսը, թռչում նապաստակի վրա և ուտում նրան: Առակի խրատը հետևյալն է. որպեսզի նստեք և ոչինչ չանեք, դուք պետք է շատ, շատ բարձր նստեք: