Երբ օրն ավարտվում է, և ես գիտեմ այնքան, որքան օրվա սկզբում, ես սկսում եմ անհանգստանալ: Միգուցե՞ ես ալարկոտ եմ դարձել: Ես երկար տարիներ եմ ձևավորել իմ մեջ սովորելու սովորությունը և դա իմ կյանքի ամենահիասքանչ մասն է (Դոնալդ Տրամպ):
Սովորելու և ինքնակրթվելու մասին մեր բլոգում հոդվածներ շատ են եղել: Բայց ես ուզում եմ առանձին կանգ առնել այս սկզբունքի վրա. օրվա վերջում իմանալ ավելի շատ, քան օրվա սկզբում: Մեկ օրը բավական երկար ժամանակահատված է` մեկ քայլ ևս բարձրանալու, մի քիչ ավելի զարգանալու և նոր բան սովորելու համար: Իսկ ի՞նչն է այսօր ավելի հեշտ, քան նոր բան սովորելն ու ինքնակրթվելը: ՀԱՄԱՑԱՆՑ: Այն բացում է բոլոր սահմանները. անհրաժեշտ է պարզապես հաղթահարել ալարկոտությունը:
Պատկերացրեք դուք տուն եք կառուցում: Ամեն մի քարը՝ Ձեր ամեն մի օրն է: Դուք կարող եք տան պատերը շարել քարից, որի մեջ փուչ է, բայց կարող եք շարել նաև պինդ, կարծր քարից: Իհարկե, որքան ամուր լինի ամեն մի քարը, այնքան ամուր կլինի ընդհանուր շինությունը: Նույն կերպ, որքան գիտելիքներով լեցուն լինի Ձեր ամեն մի օրը, այնքան ավելի ամուր ոտքերի վրա կկանգնի Ձեր կյանքը:
Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ են մտածում օրվա մակարդակով: Օրինակ, եթե մարդն ուզում է ինչ-որ բան սովորել, նա մտածում է, թե որքան կիմանա երկու ամիս անց: Բայց քչերն են մտածում, թե որքան կիմանան այսօր երեկոյան: Գիտե՞ք ինչու: Որովհետև երկու ամիսը բավական երկար ժամանակ է և մինչ այդ դեռ ժամանակ կա և դրանով հաճախ մենք ինքներս ենք մեզ խաբում: Իսկ այսօրը հենց այսօր է և եթե մենք ինչ-որ բան սովորում ենք այսօր, դա արդեն քայլ է:
Համաձայն եմ: Պետք է ամեն օր ավելացնել սեփական գիտելիքները:
Ես էլ եմ համաձայն,իսկապես պետք է երբեք ժամանակը իզուր չվատնել և միշտ սովորել և ինքնակրթվել: