Հաջողության գաղտնիքներ

Առակ երջանկության մասին

Մի անգամ երեք եղբայրներ զբոսնում էին անտառով, երբ մի խորը փոս տեսան: Դրա մեջ նստած էր Երջանկությունը:

Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին, կռացավ և ասաց.
— Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը նրան շատ փող տվեց և եղբայրը հեռացավ երջանիկ:

Մյուս եղբայրը կռացավ փոսի մոտ և ասաց.
— Եթե իմ կյանքը մի գեղեցիկ կին զարդարեր, որը միշտ իմ կողքին լիներ, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, և եղբայրը հեռացավ գեղեցիկ կնոջ հետ` երջանկությունից գլուխը կորցրած:

Երրորդ եղբայրը մոտեցավ փոսին, կռացավ և նայեց ներքև:

— Իսկ քեզ ի՞նչ է պետք, — հարցրեց Երջանկությունը:
— Իսկ ի՞նչ է պետք քեզ, — նույն հարցը տվեց նրան եղբայրը:
— Ես կուզենայի, որպեսզի ինձ այս փոսից հանեն, — ասաց Երջանկությունը:

Եղբայրը մեկնեց ձեռքը, օգնեց Երջանկությանը դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:

Իսկ Երջանկությունը վազեց նրա հետևից…

Հ.Գ.
Որպեսզի երջանիկ լինեք, երջանկացրեք ուրիշներին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»