Մտորումներ

Արժե ապրել

Մարդկային սիրտը լի է ուրախությամբ ու թախիծով: Արժե ապրել արեւային անձրեւի աշխարհում:
Երբեմն այնքան ցուրտ է լինում, որ թվում է, թե ոչինչ չի կարող հատել սառնության սահմանը: Արժե ապրել, սպասելով արեւի ջերմությանը:
Նույնիսկ ամենամութ գիշերն է աստղերով լի: Արժե ապրել աստղազարդ երկնքի համար, որի միջով անցնում է արեւի ճանապարհը:
Երեկվա օրն անվերադարձ գնում է ժամանակի ետեւից, իսկ վաղն անորոշ է: Արժե ապրել այսօրվա համար:

Անհնար է կանգնեցնել, ետ կամ առաջ շրջել ժամանակի անիվը: Արժե ապրել ժամանակին համընթաց:
Օրացույցի բազում թվերի տակ թաքնված են օրեր, պոկված մեր գալիք երջանկության էջերից: Արժե ապրել այդ օրերին հասնելու համար:
Ծանր է հրաժեշտը. բաժանումն իր հետ տանում է հանդիպման բերկրանքը: Արժե ապրել նոր հանդիպման, մի ուրիշ բարեւի համար:
Ամեն ինչ ունի իր վերջը: Արժե ապրել հերթական սկզբի համար, որն ինչ — որ վերջի շարունակությունն է:
ող հարցերի պատասխանները: Արժե ապրել մեր լուծած խնդիրների, ստացած պատասխանների համար:
Կյանքի ճանապարհը լի է հիասթափությամբ ու ձախողումներով: Արժե ապրել հաջողության հասնելու համար:

Թվում է, թե աշխարհում ամենակարեւոր բանը փողն է: Արժե ապրել, հասկանալու համար, թե ինչն է նրանից ավելի կարեւոր:
Կյանքում ամեն ինչի հասնելու ձգտումը չի տալիս ոչ մի արդյունք: Արժե ապրել ամեն ինչի եւ ոչնչի արանքում:
Մտքերի հորձանքում շատ է սուտն ու կեղծիքը, որը փակում է ազնվության ճանապարհը: Արժե ապրել ճշմարտության համար: այն միշտ գնահատվում է ուժեղ մարդու կողմից:
Ասում են, թե մարդն ստանում է այն, ինչին արժանի է եւ ընդունակ է հասնել: Արժե ապրել շատ ավելիին հասնելու համար:
Հոգնեցուցիչ է միօրինակությունը, որը խանգարում է բացահայտել կյանքի մյուս գույները: Արժե ապրել ճամփորդության համար. այն աշխարհը շարժական քարտեզի է վերածում:
Աշխարհում աղմուկն ու անհանգստությունն այնքան շատ են, որ խլացնում են ներդաշնակության ձայնը: Արժե ապրել խաղաղության համար, որն աշխարհի հանգստությունն է:
Մարդիկ պայքարում են. այն ապահովում է կյանքի բնականոն ռիթմը: Արժե ապրել հաղթանակի համար, որը պայքարի լավագույն արդյունքն է:

Օվկիանոսը լի է շնաձկներով, այնտեղ ամեն պահի կարող է փոթորիկ բարձրանալ եւ կործանել լողացող մարդկանց: Արժե ապրել ափ դուրս գալու համար:
Անասելի դժվար պահերին մարդիկ ասում են, որ ուզում են մեռնել. դա ոչ թե մահվան, այլ, երջանիկ կյանքի ցանկությունն է: Արժե ապրել այդ ցանկության համար, որը երբեք չի լքում մարդկանց:
Դժվար է ներելը, երբ հոգին լցված է ատելության թույնով: Արժե ապրել ներման քաղցրությամբ, որից սնվում են սերն ու բարությունը:
Մարդիկ տիեզերքի ամենամեծ ստեղծագործություններն են: Արժե ապրել, տալով տիեզերքին մեր ստեղծագործությունը:
Մարդու կյանքը նման է մի ապակու, որի ինչ — որ հատված միշտ կոտրված, ճեղքված է լինում: Արժե ապրել ապակու ամբողջական մնացած մասի համար, որից այն կողմ երեւում է մեծ ու հիանալի աշխարհը:

Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ ամեն ինչ հաղթահարելի է թվում եւ սիրում ենք կյանքը: Արժե ապրել այդ անգին պահը վայելելու համար:
Անկումը կործանարար չէ, քանի դեռ մարդը պատրաստվում է ոտքի կանգնել: Արժե ապրել նորից բարձրանալու համար:
Որքան էլ խոսվի կյանքի մեծագույն արժեքների ու գեղեցկության մասին, կարեւորն այն է, որ մարդն ինքը ցանկանա տեսնել ու գնահատել այդ ամենը: Հոռետես մարդը միշտ էլ գտնում է տխրելու պատճառներ եւ նրա համար կյանքն ավելի հաճախ է կորցնում իր իմաստը:
Ինչ էլ որ պատահի, կյանքը կշարունակի իր խորհրդավոր, հավերժական ընթացքը, իսկ այն արժեւորողները կդառնան հաջողակներ: Իրեն լիովին երջանիկ ու հաջողակ կարող է համարել այն մարդը, ով ասում է, որ արժե ապրել:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

19 մեկնաբանություն

  • Յուրաքանչյուր մարդու համար կյաքը պահում է ինչ- որ բան ,որի համար արժե ապրել, մեռնելով պիտի ապրել?,ո'չ,ապրելով պիտի մեռնել:Կյանքը միակ բանն է,որ ձրի է տրվում,որին չեն փնտրում,բայց գալիս է: ԱՊՐԻ'Ր…./Սա ես չեմ ասել/.

  • Այո, անկախ մեր կյանքի անցած ու գալիք դժվարությունների արժե ապրել, պայքարել ու վայելել !!! 🙂

    • de orinak ovkianosy li e shnadzknerov, ayntex amen pahi karox e linel potorik ev korcanel loxacox mardkanc, arje aprel ap durs galu hamar

      • Գրիգոր ջան, օվկիանոսը խորհրդանշում է կյանքը, փոթորիկն ու շնաձկները՝ նրանում եղած վտանգները: Եթե մարդը պատրաստվում է օգնել իրեն ( ափ դուրս գալ), ապա արժե ապրել: Այստեղ չկա ոչ մի հակակարծություն (պարադոքս):
        Որքան հասկացա. հոդվածի շատ մտքեր Ձեր կողմից ընդունվել են որպես պարադոքս:
        Իմ հոդվածում կան բազմաթիվ փոխաբերություններ, որոնք իրականում շատ պարզ են գրված:
        Որպեսզի այս նյութը պարադոքս չթվա, պետք է գոնե մեկ անգամ կյանքի դժվարությունները հաղթահարելուց հետո զգացած լինեք ապրելու արժեքը:

  • Այս հոդվածն իր տպավորիչ ազդեցությամբ հանդերձ կյանքի հորձանուտում մոռացվի գուցե… Արժե ապրել` տարիներ անց վերադառնալու հոդվածին ու բացականչելու ԱՐԺԻ ԱՊՐԵԼ !!!

    Շնորհակալություն հեղինակին: Ուղղակի հիասքանչ էր !!!

  • Շնորհակալություն Ձեզ:
    Ցանկանում եմ. կյանքում կարողանաք հասնել այնպիսի մեծ հաջողությունների, որ տարիներ անց նույնպես ասեք՝ արժե ապրել:

  • Արժե ապրել… Ալլա ջան, կարդացի գրածդ ու փշաքաղվեցի… այստեղ է մարդու կյանքի ապրելու ողջ իմաստը… ամեն մի տող կյանքի մի անընթարթն է նկարագրում: Կարդում եմ ու հիշում
    տարբեր դրվագներ իմ կյանքւց եւ տեսնում այնպիսինները, որոնց միջով դեռ պիտի անցնեմ… մերսի մարդկության կյանքը վերլուծելու և մեր կյանքն արժեւորելու համար…

    • Գոհար ջան, շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար: Ուրախ եմ, որ հոդվածս առիթ հանդիսացավ կյանքը վերաարժևորելու և նրանում գեղեցիկը տեսնելու համար:

    • Մարդը պետք է ընդունի կյանքն իր բոլոր երևույթների ու գույների մեջ որպես մի ամբողջություն և կարողանա այն գնահատել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»