Մինչև բիզնես գաղափարը ներկայացնելը` մի քիչ նախաբան: Հավանաբար քչերը գիտեն, որ 1997թ-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կնքվել է միջազգային համաձայնագիր, որը ստացել է Կիոտոյի արձանագրություն անվանումը: Գաղափարը կայանում էր հետևյալում. մարդու գործունեության հետևանքով մթնոլորտի աղտոտումն անհրաժեշտ է վերահսկել՝ անդառնալի և աղետալի հետևանքներից խուսափելու համար: Արձանագրության համաձայն՝ մասնակից երկրները համաձայնության են եկել, թե որքան պետք է կազմի յուրաքանչյուր երկրի արտանետած ջերմոցային գազերի ծավալը 2008-2012թթ. ընթացքում:
Արձանագրությունը թույլ է տալիս նաև դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման քվոտաների ստեղծում, առք ու վաճառք: Այսինքն, եթե որևիցե երկիր, կազմակերպություն կամ անձ ծավալում է այնպիսի գործունեություն, որի արդյունքում կրճատվում են արտանետված ջերմոցային գազերի ծավալները, ապա նա ստանում է այդ նույն ծավալով արտանետումներ կատարելու քվոտա: Այս քվոտաների նպատակն էր, թեկուզ կոմերցիոն նպատակներով, մարդկանց խրախուսել նվազեցնել վնասակար գազերի արտանետման ծավալները:
Ողջ աշխարհում ստեղծվում են այս ինքնատիպ բիզնեսով զբաղվող կազմակերպություններ: Օրինակ, մի խումբ եվրոպացիներ ստեղծում են կազմակերպություն, որը գնում է շատ մեծ քանակությամբ (միլիոնավոր) ջրի ֆիլտրեր, որոնք գետի չափազանց կեղտոտ և մանրէներով լի ջուրն անմիջապես վերածում են խմելու ջրի և անվճար բաժանում դրանք Աֆրիկայի հետամնաց կենցաղով ապրող գյուղերի բնակիչներին: Արդյունքում, զգալիորեն նվազում է հազարավոր մարդկանց կենցաղում եռացման ճանապարհով խմելու ջրի ստացման համար այրվող փայտի և հետևաբար նաև արտանետված վնասակար գազերի ծավալը: Այս փաստի պաշտոնապես արձանագրումից հետո տվյալ կազմակերպությունը ստանում է վերոնշյալ քվոտաների ինչ-որ քանակ, որը վաճառում է խոշոր արդյունաբերողներին, որոնք էլ իրենց հերթին այդ քվոտաներն օգտագործում են սահմանված չափից ավել աղտոտումներ իրականացնելու տուգանքը վճարելիս:
Ասպիսով՝ մարդկանց հանճարեղ մտքի արդյունքում ստեղծված մեխանիզմի շնորհիվ հնարավոր է դարձել մեր մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառը հանդիսացող ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ օգտագործել նաև պատճառված վնասը վերականգնելու նպատակով:
arji nman biznes himnel)))).