Մինչև 6-ամյա Կրիստինայի հասակակիցները խաղում են տիկնիկների հետ, վազվզում և կամակորություններ են անում, ինքը` Կրիստինան, ավելի լուրջ զբաղմունք ունի: Նա մոդել է:
Կրիստինա Պիմյենովան ծնվել է 2005թ-ի դեկտեմբերին Ֆրանսիայում: Հայրը ֆուտբոլիստ է, խաղացել է նաև Ռուսաստանի հավաքականում, իսկ մայրը` նախկին մոդել, որը թողեց իր կարիերան ընտանիքին նվիրվելու և փոքրիկ աղջկան մեծացնելու համար: Կրիստինայի ծնունդից 1 տարի անց ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան, որտեղ էլ Կրիստինան կատարում է իր առաջին մոդելային քայլերը: Եվ դա պատահական չէր: Ինչպես մայրն է պատմում, դեռ 2-3 տարեկան հասակից նրա խելքը գնում էր ֆոտոխցիկի առջև դիրքավորվելու համար: Ինչով էլ նա զբաղված լիներ, երբ ֆոտոխցիկ էր տեսնում, թողնում էր ամեն ինչ, գեղեցիկ դիրքավորվում, և նկարվելուց հետո նոր միայն շարունակում:
Իր 6 տարեկան հասակում Կրիստինան բավական հանրահայտ է: Նրան համարում են մոդելային աշխարհի ապագա աստղերից մեկը: Այժմ նա հայտնվում է գրեթե բոլոր մանկական ամսագրերում, նրա հետ համագործակցում են հանրահայտ մոդելային տները, նա շրջում է տարբեր երկրներով, մասնակցում է ֆոտոսեսսիաների, նկարահանվում է գովազդներում, հանդիսանում է Ռուսաստանում Kinder ապրանքանիշի դեմքը, որոշ չափով տիրապետում է իտալերենին և սովորում է անգլերեն: Կրիստինան զբաղվում է նաև պրոֆեսիոնալ մարմնամարզությամբ, արդեն գրանցել է որոշ հաջողություններ և կարծում եմ` նրան դեռ մեծ ապագա է սպասվում:
Իսկ այժմ վայելեք փոքրիկ մոդելի լուսանկարների շարքը:
Աստված ի~մ, ի~նչ հրաշք ա~, իսկական տիկնիկ! 🙂
inch lav balika.
demqa deeeeeemq
:):):):):))
Երբ սենց երեխեքի մասին եմ կարդում, մտածում եմ, որ ամեն ինչ իր տարիքն ունի՝ բնության կողմից սահմանված: Չէ որ կատվիս ձագերը երկու ամսեկանում խաղում են, մեկ տարեկանում նոր որս անում:
POQRIK HRASHQA
Հրաշք փոքրիկ է ,բայց խլում են նրա մանկությունը։