Հաջողության գաղտնիքներ

Ո՞վ ես Դու. առակ

Ամերիկյան Քենեդու անվան օդանավակայանում լրագրողը հարցում էր անցկացնում. «Ձեր կարծիքով` ո՞րն է աշխարհի ամենազզվելի բանը»: Մարդիկ տարբեր կերպ էին պատասխանում` պատերազմ, աղքատություն, դավաճանություն, հիվանդություն: Այդ ժամանակ օդանավակայանի սրահում էր գտնվում տիբեթյան վանական Սունգ Սանը: Լրագրողը, տեսնելով բուդդայական հագուստով վանականին, տվեց նրան նույն հարցը:

Բայց վանականը հանդես եկավ պատասխան հարցով. «Ո՞վ եք Դուք» — «Ես Ջոն Սմիթն եմ»: — «Ոչ, դա ձեր անունն է, իսկ ո՞վ եք Դուք» — «Ես այսինչ հեռուստաընկերության լրագրողն եմ»: «Ոչ, դա մասնագիտություն է, իսկ ո՞վ եք Դուք» — «Ես մարդ եմ, վերջապե՛ս»: «Ոչ, դա բիոլոգիական տեսակ է, իսկ ո՞վ եք Դուք»: Լրագրողը վերջիվերջո հասկացավ, թե ինչ նկատի ուներ վանականը, բայց բերանը բաց կանգնած` ոչինչ չէր կարող պատասխանել:

— Հենց դա էլ աշխարհի ամենազզվելի բանն է` չիմանալ, թե ով ես դու, — ասաց վանականը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»