Չինաստանը շարունակում է զարմացնել… 2012թ-ի ապրիլի 27-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության կայքը՝ people.cn-ը, դուրս եկավ IPO-ի՝ դառնալով չինական պետական լրատվամիջոցներից առաջինը, որը դուրս է եկել ֆոնդային բորսա: IPO-ին հաջորդող որոշ վերելքներից ու վայրէջքներից հետո ընկերության բաժնետոմսերի գինն այսօր աճել է և կայքը գնահատվում է 10.33 մլրդ յուան կամ մոտ 1.6 մլրդ դոլար: Դա մոտ 1.2 անգամ ավելին է, քան New York Times-ը, որն այսօր գնահատվում է 1.34 մլրդ դոլար:
People.cn Co.-ն Չինաստանի Կոմունիստական Կուսակցության պաշտոնական օրաթերթի՝ «Ժեյնմին ժիբաո»-ի (անգլիական տարբերակով People’s Daily) ենթաբաժանմունքներից է: Ընկերությանն է պատկանում թերթի գլխավոր կայքը՝ people.com.cn-ն: