Բիզնես և ֆինանսներ

Ոսկու գինը վերջին 1 տարում նվազել է մոտ 12%-ով

Վերջին 1 տարվա ընթացքում ոսկու գինը նվազել է մոտ 12%-ով: Ուղիղ մեկ տարի առաջ, օգոստոսի 24-ին, ոսկու մեկ տրոյական ունցիան միջազգային շուկաներում վաճառվում էր մոտ 1850$-ով: Այսօր այն վաճառվում է մոտ 1650$-ով: Ոսկու գինը վերջին 40 տարիների ընթացքում իր առավելագույն արժեքին հասավ 2011թ-ի սեպտեմբերի 5-ին՝ 1 ունցիան մոտ 1900$: Իսկ 2011թ-ի օգոստոսից մինչև 2012թ-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում ոսկին իր նվազագույն արժեքին հասավ 2011թ-ի դեկտեմբերի 29-ին՝ մոտ 1530$: Այսինքն, մի քանի ամսվա ընթացքում ոսկու գինը կարող է տատանվել մինչև 20-25%: Հիշեցնեմ, որ ոսկու գինը վերջին 5 տարիների ընթացքում աճել էր մոտ 3 անգամ:

Տրոյական ունցիան զանգվածի չափման միավոր է, որը հավասար է 31.1034768 գրամ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»