Չնայած վերջին ժամանակներս իր ծանր վիճակին, աշխատողների կրճատմանը, գործարանների փակմանը և վաճառքների ծավալի նվազմանը, Nokia ընկերությունը շարունակում է հաջողություններ գրանցել: Մի քանի օր առաջ localytics.com կայքում հրապարակված տեղեկության համաձայն Nokia-ի մասնաբաժինը Windows Phone հեռախոսների շուկայում աճել է մինչև 59% և դա չնայած նրան, որ այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է ընդամենը 22%: Այսինքն, այդ ցուցանիշով ֆիննական ընկերությունն այս պահին առաջատարն է՝ առաջ անցնելով իր մոտակա երկու մրցակիցներից՝ կորեական Samsung-ից (13%) և թայվանական HTC-ից (21%):
Կարելի է ասել, որ ի տարբերություն իր մյուս մրցակիցների, Nokia-ն իր ուժերի գերակշիռ մասը կենտրոնացրել է Windows Phone օպերացիոն համակարգի վրա: Հիշեցնեմ, որ այս տարվա հոկտեմբերի 26-ին տեղի կունենա Windows 8 օպերացիոն համակարգի պաշտոնական մուտքը շուկա և կախված դրա հանդեպ մարդկանց հետաքրքրությունից և արձագանքներից, շատ բան կարող է փոխվել նաև Nokia-ի ճակատագրում:
Հուսով ենք Լուկա ջան 🙂
Թող ներդրումդ արդարացված լինի 🙂
🙂
Luka ջան մի հարց, որ finance.yahoo-ում գրված է Դիվիդենտ — 0.18 (6.60%): 0.18-ը ինչ թիվ է? ու 6.60% դա տարեկան տոկոսն է չէ?
Ռազմիկ ջան, հիմա ինչ ասեմ, վերաբերվում է նախորդ տարվա ընթացքում դիվիդենտ վճարելուն:
0.18-ը մեկ բաժնետոմսին բաժին ընկնող դիվիդենտն է, այսինքն քո ունեցած մեկ բաժնետոմսի համար դու ստանում ես տարեկան 0.18$ դիվիդենտ (վերջին անգամ այդպես է եղել): Եթե ունես 100 հատ բաժնետոմս, համապատասխանաբար տարեկան կստանաս 18$ դիվիդենտ:
Իսկ փակագծերի միջի %-ը ցույց է տալիս թե դիվիդենտը բաժնետոմսի շուկայական գնի քանի %-ն է կազմում, այսինքն կարելի է ասել դիվիդենտային եկամտաբերությունը:
Այսինքն, հաշվարկվում է այսպես: Նախորդ տարում 1 բաժնետոմսի համար վճարված դիվիդենտների գումարը բաժանած բաժնետոմսի գնին:
մերսի Հրաչ ջան: Շատ մանրակրկիթ բացատրեցիր !
Խնդրեմ Ռազմիկ ջան: