Հաջողության գաղտնիքներ

Ես կարող եմ… հավատում եմ…

Հեղինակ Demetra

Այսօր իմ դարակում, որտեղ ես պահում եմ տարբեր թղթեր, որոնք կարդալիս ընկնում եմ հուշերիս գիրկը, մի գրվածք գտա.

«Սա ամենալավ օրն է»
«Ես հիմա գնալու եմ ու փայլուն հանդես գամ»
«Այս մարդը բարի է, իսկ մթնոլորտը` ջերմ»
«Վստահիր ուժերիդ»
«Վախենալը մեղք է»
«Աստծո ներկայությունն ունեցիր քո սրտում: Նա չի թողնի, որ պարտվես»:

Հիշեցի, որ դա իմ Ավարտական/Դիպլոմային աշխատանքի պաշտպանության օրն էր: Ես այնքան էի վախենում, որ այս ամենը գրեցի ու դրեցի թղթերիս ամենավերևում: Մինչև ելույթս դա կարդացի իմ մտքում … Շունչ առա ու սկսեցի պատմել: Պատմում էի, անդադար խոսում, բայց չգիտեմ ինչից էր, ինչպես… չէի իմանում, թե  որտեղ եմ… Ուղեղս անջատվել էր վախից ու ես չգիտեմ ինչպես պատմեցի, նույնիսկ տրված հարցերին պատասխանեցի…Եկա, նստեցի տեղս ու նոր միայն հասկացա, որ արդեն ՎԵՐՋ… Կարծես երազում լինեի ու ինձ կողքից նայեի…  տեսա, որ հանձնաժողովը ժպտում է. գոհ էր… նույնիսկ մի կին, որ դասախոս  էր, բարձրացրեց ձեռքը (բթամատը բարձր էր),  դա ինձ սթափեցրեց ու հասկացա, որ ԵՍ ԱՐԵՑԻ ԴԱ…

Իսկ վերջին` Թեզիս պաշտպանությանը ներկայացել եմ ժպիտով: Ես ինքնավստահ էի, գիտեի ինչ եմ խոսում ու ինչպես խոսել: Հանձնաժողովը գոհ էր: 10 րոպե հարցաքննում էին… Ես հարցերին գիտական տեսանկյունից էի պատասխանում, իսկ այն, ինչ չէի ուսումնասիրել` պատասխանում էի սրամտորեն:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Մի վախեցեք: Եթե լավ եք պատրաստվել, գնացեք ու վստահ խոսեք, պատմեք ձեր աշխատանքի մասին: Ամենակարևորը` սիրով ներկայացնելն է: Եթե սիրում եք ու գնահատում  Ձեր կատարած աշխատանքը, ապա այնպես արեք, որ բոլորն էլ տեսնեն ու սիրեն այն այնպես, ինչպես դուք եք սիրում: Կտեսնեք` Ձեր աշխատանքը կգնահատվի արժանվույնս:

Հեղինակի մասին

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

16 մեկնաբանություն

  • Իսկ ես էլ առաջին անգամ այսօր դասի եմ համալսարանում առաջին կուրս եմ ու այսօր պետք է դաս անենք դասացուցակը ունեմ բայց վախենում եմ ոչ մեկի չեմ ճանաչում մի 2 հոգու:

  • Իսկ ես էլ առաջին անգամ այսօր դասի եմ համալսարանում առաջին կուրս եմ ու այսօր պետք է դաս անենք դասացուցակը ունեմ, բայց վախենում եմ ոչ մեկի չեմ ճանաչում մի 2 հոգու միայն:Չգիեմ հուզված եմ.

    • Յանա ջան առաջին օրերը բոլորն էլ հուզվում են, մի մտածեք, ուղղակի մեկը դա ցույց է տալիս, մյուսը ոչ: Մի քանի օր կգնաք, ու կտեսնեք, որ ոչ մի բան չկա, շատ հեշտ կսովորեք նոր միջավայրին:

    • Պետք չէ վախենալ, հատկապես, երբ մտնում ես քո հասակակիցների միջավայրը,,,ինքնավստահ եղիր, ժպտերես ու շփվիր բոլորի հետ անխտիր,, այնպես, ասես բոլորին վաղուց ես ճանաչում… ու ամենակարևորը սիրիր քո միջավայրը, սովորեցրու իրենք ել սիրեն լավ?

  • Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի :Ես շատ շուտ հարմարվում եմ ուղղակի միշտ դատարկ բաների վրա եմ ուշադրություն դարձնում ու տրամադրությունս ընկնում է:

  • Ճիշտ եք ես էլ կարծում էի միշտ ,թե ամեն ինչ դժվար է շատ ,բայց այդպես չէ:Ես կարծում էի դժվաար է շատ լինելու ինձ համար ընդունվելը անվճար,քանի որ ես կրկնուսույցների մոտ չէի պարապում,բայց ես կարողացա ընդունվել ու անվճար ընդունվեցի 2 -րդ տեղը:Շատ ուրախեի,որ հաղթահարեցի այդ դժվարությունը:

    • Բա տեսնում ես Յանա ջան, ինչը սկզբում դժվար ու անհաղթահարելի է թվում, անցնում է ինչ-որ ժամանակ ու տեսնում ես, որ անցել ես…. միշտ այդպես է լինում, եթե չես հուսահատվում:

  • Ինքնավստահությունը սարեր է շուռ տալիս: Ես էլ բավական երկար ժամանակ ունեցել եմ նման խնդիրներ, բայց հիմա հասկանում եմ, որ պետք է լինեմ միջնորդ իմ գիտելիքների և շրջապատող աշխարհի միջև: Մենք բոլորս էլ սիրում ենք, երբ դիմացինը արտահայտվում է հստակ, հավասարակշռված, խելացի, համոզիչ, բերում է ծանրակշիռ փաստարկներ և ամենակարևորը գոռոզամիտ չէ: Այնուամենայնիվ ժամանակ է պետք ինքնավստահություն ձեռք բերելու և սեփականացնելու համար:

  • Isk yes nor dasaranum em sovorum.@ndamen@ 2 or e dasi enq gnacel,bayc voch meki het der normal chem karoghanum shpvel,u vaxenum em `mtacelov vor ardyunqi chem hasni.

    • Անուշ ջան, եթե շարունակես այս կայք մտնել, ապա 4-րդ կուրսում համոզված եմ, որ պետք չի գա այս նյութը: Որովհետև այստեղ կարող ես շատ բան պարզել հենց քո ներսում, քո մասին: Երբ հոդվածներ եմ կարդում, ամեն մեկում ես ինձ եմ տեսնում, և հասկանում թե ով եմ ես: Այն թե ինչպիսինն ենք մենք իրականում, թաքնված է մեր ենթագիտակցության մեջ: Մենք երբեմն մեր մասին իմանում ենք միայն այն, ինչ լսում ենք:
      Այ կտեսնես, շուտով համոզվելու ես, որ քաջ ես, ինքնավստահ և նպատակասլաց, Ավարտականդ/դիպլոմայինդ էլ կհանձնես գերազանց, հենց այդ հատկությունների շնորհիվ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»