Օգտակար խորհուրդներ

Ծիծաղեք առանց պատճառ

90-ական թվականներին հնդիկ բժիշկ Մադան Կատարիան մի բացահայտում արեց. արհեստական ծիծաղը մարդու օրգանիզմի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ անկեղծ, իրական ծիծաղը: 1995թ-ին բժիշկ Կատարիան ստեղծում է իր առաջին ծիծաղի ակումբը, որտեղ իր 5 ընկերների հետ նրանք պարզապես ծիծաղում էին` առանց պատճառ, առանց կատակ: Այսօր այդ ակումբների թիվն անցնում է 6000-ը` տարածված աշխարհի ավելի քան 60 երկրներում: Բժիշկ Կատարիայի ուսմունքն ու ծիծաղի յոգան մեծ ճանաչում են ձեռք բերել: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հավաքվում են խմբերով և պարզապես ծիծաղում: Այդ ամենն ուղեկցվում է հատուկ շնչառական և այլ վարժություններով: Օրգանիզմի վրա ծիծաղի ազդեցությունն աննկարագրելի է:

Ասում են, որ ծիծաղի 1 րոպեն մարդու համար համարժեք է 40 րոպե վազքի: Ծիծաղը ոչ միայն դրական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այլ նաև օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակներն ու դեպրեսիան: Ծիծաղի օգնությամբ կարելի է դուրս գալ ամենաանելանելի թվացող իրավիճակներից: Ծիծաղը կարող է կոտրել սառը սրտեր, ազդել մարդկանց ենթագիտակցական այնպիսի մակարդակների վրա, որտեղ չեն կարող հասնել այլ ազդակներ: Երջանիկ մարդիկ անընդհատ ծիծաղում են: Եվ դա ստիպում է նրանց ավելի երջանիկ լինել: Երբ ծիծաղ ու երջանիկ մարդ եմ ասում, միշտ պատկերացնում եմ Ռիչարդ Բրենսոնին՝ միլիարդատեր, ով անընդհատ ծիծաղում է: Եթե դիտեք նրա հարցազրույցները, ինքներդ կհամոզվեք, որ նա ծիծաղով պատասխանում է նույնիսկ ամենալուրջ թվացող հարցերին: Եվ ինչո՞ւ ոչ. չէ որ ծիծաղը բխում է նրա սրտից:

Երբեք մի ամաչեք ծիծաղել: Երբեք մի մտածեք, որ ծիծաղելիս դուք կարող եք անլուրջ մարդու տպավորություն թողնել: Ինչպես մի անգամ նշել եմ, մարդը լուրջ է ոչ թե իր դեմքի արտահայտությամբ, այլ իր գործերով: Ծիծաղեք այնքան, ինչքան ուզում եք, ծիծաղեք այնտեղ, որտեղ ուզում եք, ծիծաղեք այնպես, ինչպես ուզում եք: Ծիծաղը երջանկության նշան է…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Ես մասնակցել եմ ծիծաղի յոգաի դասի, ցավոք, 40 րոպեից միայն 15-ին կարող էի ներկա գտնվել: Բայց ծիծաղելուց հետո կարծես հույզերի ցնցուղ ընդունած լինեի: Հիանալի թեթևության զգացում ունեի:

      • Պատկերացրու, այո:)
        “Շունչ” յոգա կենտրոնի կազմակերպած երկօրյա յոգա-հանգստի (yoga retreat) շրջանակներում:

        • Շատ հետաքրքիր ա Հրաչուհի ջան, չեմ պատկերացնում ոնց ա անցնում, ինչ ազդեցություն ա թողնում: Լիդիային համոզեմ, էսօր տունը փորձենք 🙂

          • Գիտես, հենց այնպես էլ կարելի է ծիծաղել, բայց կարծում եմ շատ դժվար կլինի, իսկ քո նկարագրած մեթոդը հատուկ վարժություններ ունի, որը շատ տրամադրում են ծիծաղելուն: Կարծում եմ Youtube-ում կլինեն այդ վարժությունները: Փորձե’ք, հետո կպատմեք:)

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»