Մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քեզ հետ վարվեին:
Դեռ վաղ ժամանակաշրջանում մարդիկ սովորել են օգտվել բնության բարիքներից. ընտելացրել են վայրի կենդանիներին, ստացել են մշակաբույսեր, օգտվել են ծովային բարիքներից: Այն ժամանակ մարդը չէր պատկերացնում իր կյանքն առանց բնության: Դրա համար էլ բնությունը նրա համար պաշտամունքի առարկա էր: Նա այնքան էր կապված բնության հետ, որ սովորել էր նրա լեզուն, հասկացել էր նրա գաղտնիքները: Սակայն քաղաքակրթությունը հեռացրեց մարդուն բնությունից, և մոռացվեցին մեր նախապապերի կողմից թողած բոլոր գաղտնիքները: Այժմ էլ մենք կյանքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից, սակայն առանց սիրելու այն: Մենք անխնա կերպով օգտագործում ենք բոլոր ռեսուրսները: Բայց չէ որ այդ ռեսուրսներն անսահմանափակ չեն: Դրանք անհրաժեշտ են նաև բնությանը: Մտածել եք, թե ինչու են այդքան շատացել բնական աղետները, ինչու են կարմիր գրքում աճել հազվագյուտ կենդանիների և բույսերի թիվը: Միթե՞ մեր մեղքով չէ այդ ամենը:
Քեզ եմ դիմում, մարդ, դու էլ բնության մի մասնիկն ես, մի սպանիր կենդանիներին, մի ոչնչացրու անտառները, մի աղտոտիր ջրային տարածքները. եթե նույնիսկ այսօր քո կյանքն ապահովում ես` վնասելով բնությունը, վաղը դու կկանգնես դատարկ տաշտակի առջև: Ես կոչ եմ անում բոլորին` պահպանենք մեր այդ մասնիկը, քանի որ առանց նրա մենք ոչինչ ենք: Սիրենք, պահպանենք, սնենք բնությունը, և նա կսիրի, կպահպանի ու կսնի մեզ: Երանի այս բոլոր կոչերը լսելի դառնային այն մարդկանց համար, ովքեր տանջելով սպանում են կենդանիներին թանկարժեք մորթու համար, հատում են հազարավոր ծառեր` առանց մտածելու հետևանքների մասին:
«Ես էլ եմ ուզում ապրել, ես էլ ունեմ նպատակներ և ունեմ իմ դերն այս կյանքում: Ես էլ պետք է պահեմ ու խնամեմ իմ ձագուկներին: Իսկ դու ոչնչացնում ես բոլոր միջոցները, ոչնչացնում ես ինձ և չգիտես, որ ոչնչացնում ես նաև քեզ: Եթե ես քեզ վնասում եմ, ապա միայն վախից, ինքնապաշտպանության համար: Ի՞սկ դու: Դու ոչնչացնում ես ինձ, որովհետև ագահ ես, անկուշտ, դու շատ փող ես ուզում աշխատել, ուզում ես հարուստ լինել: Իսկ ես ապրել եմ ուզում»:
Շատ հավանեցի հոդվածը, շնորհակալություն.
ես համաձայն եմ ամե ինչի հետ