Հաջողակ մարդիկ

Թերի Դին. պիցցա առաքողից մինչև ինտերնետ միլիոնատեր

Թերի Դինը հանդիսանում է մեր օրերի ամենահաջողակ ինտերնետ գործարարներից մեկը: Նրա հաջողության պատմությունը իրենից չի ներկայացնում երկար ու քրտնաջան աշխատանքի տարիներ. իր հաջողությանը նա հասել է բավական կարճ ժամանակահատվածում: Նրա բիզնեսը` ինտերնետում ապրանքներ վաճառելն ու առաջխաղացնելն է: Նրա մեթոդներով, այժմ արդեն նրա աշակերտներն աշխատում են ամսեկան 50 հազ դոլարից ավելի: Թերին չի թաքցնում մարդկանցից իր հաջողության գաղտնիքները և որոշել է կիսվել նրանց հետ դրանցով:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թերին ամուսնացավ բավական վաղ հասակում և սկսեց անհոգ կյանք վարել: Ամուսինները գնում էին ամեն ինչ` չզրկելով իրենց ոչնչից: Բայց քանի որ Թերին առանձնապես մեծ միջոցներ չուներ, գնումները նրանք կատարում էին վարկային գծով: Ինչպես հետագայում խոստովանում է Թերին, գտնվելով էյֆորիայի մեջ, այդ ժամանակ նա չէր գիտակցում, որ ոտից գլուխ խրվել է պարտքերի մեջ: Բայց երբ Թերին ստացավ առաջին ծանուցումը բանկից, նա հասկացավ, թե ինչպիսի վիճակում է հայտնվել. նրա պարտքը գերազանցում էր 200 հազ դոլարը: Սկզբում պարտքը մարելու համար նրանք կնոջ հետ սկսեցին օգտագործել այլ վարկային քարտեր, բայց դա չօգնեց: Ապա Թերին սկսեց աշխատել որպես պիցցա առաքող` աշխատելով 5 դոլար ժամում: Բայց այդ գումարը չափազանց փոքր էր, որպեսզի նա փակեր իր բոլոր պարտքերը: Բանկերը սկսել էին սպառնալ նրան, որ այլևս ոչ մի վարկ չեն տա, քանի դեռ նա չի մարել նախկինները, նաև տունը կորցնելու վտանգ էր հայտնվել: Այդ ժամանակ միայն Թերին հասկացավ, որ պետք է այլ կերպ գործել:

Նա որոշեց զբաղվել ինտերնետ-բիզնեսով: Ոչինչ չասելով կնոջը` իր վերջին գումարներով նա գնում է համակարգիչ: Ուսումնասիրելով ինտերնետը` նա որոշում է վերջին կոպեկներն էլ ներդնել և ձեռք է բերում ինֆորմացիոն ապրանքների վաճառքի իրավունք: Հաջող վաճառելով ապրանքը` ստացված փողերով նա ձեռք էր բերում այլ ապրանքներ` ընդլայնելով ապրանքների տեսականին: Ավելացնելով իր աշխատած գումարները մի քանի անգամ` մեկ տարի անց նա վերադարձնում է բանկերին բոլոր պարտքերը և փրկում իր ընտանիքը սոված կյանքից: Այդ պահից սկսած Թերի Դինի ընտանիքն ապրում էր նույնքան լավ, որքան հարսանիքից հետո, բայց արդեն առանց վարկերի:

Այսօր Թերի Դինը ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ամենահաջողակ գործարարներից մեկն է: Նա անցկացնում է ահռելի թվով թրեյնինգներ, կոնֆերանսներ և սեմինարներ ապագա ինտերնետ գործարարների համար: Նման սեմինարին մասնակցելու վճարը կազմում է 10 հազ դոլար: Բայց դա չի վախեցնում բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են մասնակցել Դինի սեմինարներին, և տոմսերը սպառվում են շատ արագ: Իսկ որոշ մասնակիցներ էլ պնդում են, որ 10 հազ դոլարը չնչին գումար է այն անգին գիտելիքների համեմատ, որն իր սեմինարների ժամանակ տալիս է Թերին:

Թերի Դինի հաջողության գաղտնիքը կայանում էր նրանում, որ անհույս իրավիճակից պետք էր դուրս գալ: Հուսահատությունը ստիպում է մարդուն ելքեր գտնել, որոնք նա սովորաբար չի գտնում անհոգ պայմաններում: Թերին իր առջև դրել էր հստակ նպատակ և ներշնչել իրեն, որ հետդարձի ճանապարհ չկա: Ինչեր ասես որ չի կարող անել հավատը…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»