Անձնային աճ

Ինչպես անել ավելի շատ գործ նույն ժամանակում

Մարդկանց մեծ մասը օրվա ընթացքում ինչ-որ գործ են անում: Անվանենք այդ մարդկանց «ակտիվ մարդիկ»: «Ակտիվ մարդկանց» մեծ մասը չի հասցնում ավարտել իր գործերը պլանավորած ժամանակում: Իսկ այն մարդիկ, ովքեր հասցնում են, անվանենք նրանց «կարգապահ մարդիկ»: «Կարգապահ մարդկանց» մեծ մասը կարող են ավարտել իրենց գործերն ավելի շուտ: Անվանենք այդ մարդկանց «արդյունավետ մարդիկ»: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի «ակտիվ մարդուց» մենք վերածվենք «արդյունավետ մարդու»:

Իրականում «ակտիվ մարդ» լինելը շատ կարևոր է: Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ ակտիվ լինելը քիչ է, պետք է լինել «կարգապահ մարդ»: Հետո այդ պահնել է անցնում և հասունանում է այն պահը, երբ հասկանում ես, որ պետք է լինել «արդյունավետ մարդ»: Իսկ դրա համար կան մի քանի պայմաններ, որոնցից մեկն է…

Կենտրոնացեք աշխատանքի վրա

Անարդյունավետ աշխատելու մարդկանց ամենագլխավոր պատճառներից մեկը` շեղվելն է: Շեղվել չի նշանակում 1-2 ժամ աշխատելուց հետո վեր կենալ, մեկ բաժակ սուրճ խմել, 5 րոպե հանգստանալ և կրկին վերադառնալ աշխատանքին: Շեղվել նշանակում է ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որոնք այդ պահին ընդհանրապես կարևոր չեն: Մենք կարող ենք խորացված աշխատել, դրսից ինչ-որ երաժշտություն լսել, վեր կենալ, գնալ պատուհանի մոտ, 10 րոպե դուրս նայել, հետո հիշել, որ մենք էլ էինք ուզում երաժշտություն լսել, վերադառնալ, youtube-ով ինչ-որ տեսահոլովակ դնել և մոռանալ, որ քիչ առաջ գործ էինք անում: Կամ համացանցում փնտրում ենք ինֆորմացիա մի գրքի մասին: Բացում ենք մի քանի կայք, սկսում ենք ուսումնասիրել, մեկ էլ հանկարծ աչքներովս ընկնում է ճչուն վերնագիրը. «ՍԵՆՍԱՑԻԱ՛: Հանրահայտ երգչուհի ԱԱԱ-ն դավաճանում է ԲԲԲ-ին»: Էլ ինչ գիրք… ինչ կարևոր ինֆորմացիա… թողնում ենք ամեն ինչ ու անցնում այդ հղումով: Իսկ կվերադառնա՞նք դրանից հետո: Դա հարց է….

Շեղվելու գործոնը մարդկանց շատ է խանգարում: Մարդը կարող է 1 ժամանոց գործի ընթացքում 10-15 անգամ տարբեր պատճառներով շեղվել: Դա ոչ միայն նշանակում է ժամանակի անտեղի կորուստ, այլ նաև մտովի հեռացում գործից:

Փորձեք ինչ-որ գործ անելուց կենտրոնանալ միայն այդ գործի վրա: Կարևոր չէ, թե գործը լուրջ նախագիծ է, գրքի ընթերցում, թե պարզապես էլեկտրոնային փոստարկղի ստուգում: Եթե որոշել եք այդ պահին անել դա, ուրեմն արեք դա: Չկան ինչ-որ հստակ մեթոդներ, որոնք կարող են օգնել ձեզ կենտրոնանալ աշխատանքի վրա: Իհարկե, կարող էի ասել, անջատեք հեռախոսը, փակվեք սենյակում, թող ոչ մի ձայն չգա, թող սեղանի վրա ոչ մի ավելորդ իր չլինի, և այլն, և այլն, բայց դա ոչինչ չի տա, եթե դուք գիտակցորեն պատրաստ չեք այդ աշխատանքը կատարելուն: Դա գալիս է ձեր տրամադրվածությունից: Եթե դուք պարզ գիտակցեք, որ գործերից շեղվելով անարդյունավետ եք աշխատում, իսկ անարդյունավետ աշխատելով արդյունքի ուշ կհասնեք, ապա ինքներդ կփորձեք կենտրոնանալ գործի վրա, ավարտին կհասցնեք և նոր կանցնեք «երկրորդայիններին»: Դաստիարակեք ձեր մեջ ինքնակարգապահություն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

    • Ճիշտ չէ, համամիտ եմ, բայց դե բոլորս էլ մարդ ենք և ունենք սխալներ: Կարծում եմ միջավայրն էլ իր ազդեցությունը ունի: Օրինակ, եթե դուք գնում եք մի կոլեկտիվ, որտեղ բոլորը շեղվում են գործից, իսկ դուք “կարգապահ” մարդ եք, ապա շատ շուտով դուք էլ նրանց նման “ակտիվ” մարդ կդառնաք: Իսկ եթե ձեր հետ աշխատում են ոչ միայն “կարգապահ”, այլև “արդյունավետ” մարդիկ, ապա դուք տեսնելով դա, չեք կարող ուղղակի “ակտիվ” մարդ լինել, կձգտեք լինել “արդյունավետ”:
      Ամեն դեպքում խորհուրդ կտայի պլաններ կազմելիս էլ զգույշ լինել, չկազմել անիրագործելի պլաններ, սովորեք հաշվարկել ռիսկերը, գոնե 80%-ով:

      • Գոհար ջան համաձայն եմ, շրջապատը շատ-շատ մեծ ազդեցություն ունի: Նույն մարդը տարբեր շրջապատերում ինքնստինքյան իրեն տարբեր ձև կարող է պահել…

  • Հիմա ես այս նյութը կարդալով շեղվեցի իմ հիմնական գործից.. Շատ կարեւոր հարց է, բայց կարծես թե դրա դմ պայքարելու ոչ մի կարգին միջոց ներկայացված չէ: Էլ ո?րն էր սա գրելու իմաստը: Որպեսզի ես շեղվեի? իմ հիմնական գործից :Ճ Ուֆ, դժվար հարց է

    • 🙂 Շուշանիկ ջան ոչ թե նյութը կարդալով շեղվեցիք, այլ շեղվեցիք, նոր նյութը կարդացիք:

      Ամեն դեպքում ճիշտ եք, ոչ մի կոնկրետ խորհուրդ չկա, ուղղակի միգուցե այնպես ստացվի, որ երբ գործի ժամանակ շեղվեք, այս հոդվածը հիշեք ու այդքանով օգնի…

    • Շուշանիկ ջան, Քեզ խորհուրդ կտայի կարդալ այս երկու նյութերը ևս, http://shkolazhizni.ru/archive/0/n-33961/, http://moynavuk.ru/goal/kak-uspet-vse-vovremya-3-prostyx-shaga , Կարող ես հետևել որին կացնկանաս:Ես էլ վաղվանից, իսկ ավելի կոնկրետ քնելուցս առաջ, կհետևեմ այս խորհուրդներին: Կարող ենք միասին հետևել խորհուրդներին և մի շաբաթից գրել արդյունքների մասին, ինչ կասես?

  • Հրաչ ջան, կփորձեմ հիշել, բայց էդպիսի բաներ եմ հիշե?լ…. Էհ, մինչեւ վերջերս գիտեի թե կամքի ուժ ունեմ… Շատ դժվար հարց եք բարձրացրել.. Կուզեի, որ թեմային ավելի խորացված անդրադառնայիք. Միգուցե մի բանով օգներ….

  • Վայ, Գոհար ջան, լավ բան ես մտածել. Համաձայն եմ. Միգուցե այդ կերպ ինչ-որ բան փոխվի///

    • Համոզված եմ, որ կփոխվի: Իդեպ այսօր ես արդեն փորձել եմ: Այնքան լավ արդյունքի եմ հասել: 1 ժամում հասցրի ողջ տունը իդեալական տեսքի բերել, հետն էլ լավ ճաշ պատրաստեցի, էնպիսին, որ հայրս երկրորդ ափսեն էլ կերավ: Էնպես որ, քեզ տեսնեմ Շուշանիկ ջան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»