Երեկ Youtube-ում դիտում էի Մարկ Ցուկերբերգի հարցազրույցը: Հաջողության հասնելուց և սոցիալական հսկայական կայսրությունը ստեղծելուց հետո Մարկը երևի բազմաթիվ հարցազրույցներ է տվել աշխարհի տարբեր հեռուստաընկերություններին: Բայց նրա բոլոր հարցազրույցներից մոտս տպավորվել է հետևյալ միտքը. «Մենք չէինք նախատեսել ստեղծել հսկայական սոցիալական ցանց: Մեր նպատակն էր ստեղծել կայք, որտեղ կարելի էր գրել մարդու անունը և ստանալ տարբեր ինֆորմացիա նրա մասին»:
Մարկ Ցուկերբերգի հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել հոդվածից անմիջապես հետո: Ինչո՞ւ է այն մեջս տպավորվել: Որովհետև արտահայտում է հաջողակ մարդկանց ամենագլխավոր սովորություններից մեկը՝ սկսել: Համոզված եմ, որ Մարկ Ցուկերբերգը չէր էլ կարող սկզբում երազել, որ իր գաղափարը կարող է վերածվել բազմամիլիարդանոց նախագծի: Բայց դա նրան պետք էլ չէր: Նա գիտեր, որ ունի գաղափար, այդ գաղափարն իրեն դուր է գալիս, ուրեմն պետք է դա իրականացնել: Այսինքն, թող դա լինի միջին կամ փոքր նախագիծ, բայց եթե այդ միտքն անընդհատ պտտվում է գլխումդ, ուրեմն պետք է սկսել: Պետք չէ երկար վերլուծել, ծանրացնել, ամիսներով կամ տարիներով սպասել: Սկսում եք իրականացնել և մտածում եք իրականացմանը զուգահեռ: Արագության դարում անհրաժեշտ են արագ որոշումներ և արագ գործողություններ:
Ընդհանրապես, կարծում եմ, որ գլոբալ, մեծ նախագծերից շատերը սկզբում չեն պլանավորվել որպես այդպիսին: Պարզապես ինչ-որ մեկի մտքով մի միտք է անցել, նա սկսել է իրականացնել դա և հետո է միայն նկատել է, որ դա վերածվում է ավելի մեծ ինչ-որ բանի: Եվ դա պարգևատրումն է այն բանի, որ դու սկսում ես: Համոզված եմ, որ Ձեր գլխում նույնպես ինչ-որ մտքեր են պտտվում հարգելի ընթերցողներ, մի թողեք դրանք անկատար, այլապես հետո կափսոսաք դրանց համար: ՍԿՍԵ՛Ք:
Ես նպատակները բաժանում եմ երկու խմբի, նպատակ, որը կօգնի միայն մեզ և հանրօգուտ նպատակներ: Առաջինի մասին մտածում ենք բոլորս, կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր առջև դնել և իրագործել այնպիսի նպատակներ, որոնք հետագայում կօգնեն հանրությանը: Մարկ Ցուկերբերգը այդ մարդկանցից է: Մենք էլ կարող ենք մեզանից հետո մեծ ժառանգություն թողնել, ես հավատում եմ:
Շատ ճիշտ խորհուրդ է…և բոլոր խորհուդներին էլ պետք է այս տեսակետից մոտենանք,պետք է ՍԿՍԵՆՔ հետևել դրանց….մաղթում եմ բոլորիս, որ սկսենք հետևել այս և մնացած բոլոր խորհուրդներին և համարձակորեն կյանքի կոչենք մեր ծրագրերը…անկեղծանալով պետք է ասեմ,որ ես էլ ունեմ մի ծրագիր,բայց երբեմն նույնիսկ վախենում եմ մտածել,որ կարող եմ իրագործել դա…բայց այս հոդվածն էլ է ապացուցում,որ ոչինչ անհնար չէ…հիմա ավելի համարձակ փոքրիկ քայլերով կգնամ դեպի նպատակս…