Աշխարհը լավատեսներինն է, վատատեսներն այնտեղ միայն դիտորդներ են…
Մեզանից շատերն իրենց համարում են աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկը և կյանքը տեսնում են միայն սև գույներով: Սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք մեզ տանջում են, բայց իրականում դրանք հիմնավոր չեն: Դրանցից ազատվելու ամենահեշտ եղանակը աշխարհին այլ աչքերով նայելն է: Ահա մի քանի խորհուրդներ.
1. Մի՛ չափազանցրեք այն, ինչ կատարվում է ձեր շուրջը կամ ձեզ հետ: Ասենք հարևանուհին կոպիտ խոսեց ձեզ հետ, մի մարդ ձեզ լավ չնայեց, կամ հիմա ձեր ձեռքը ցավում է: Դրանցից և ոչ մեկը մահացու չեն: Մարդիկ ավելի մեծ խնդիրների առջև են կանգնում, քան դուք. ծանր, մահացու հիվանդություն, ավտովթար, աշխատանքից հեռացում, ամուսնալուծություն և վերջապես մտերիմ մարդու կորուստ: Եվ այսքանից հետո կասեք, որ ձեր կյանքը դժբախտություններո՞վ է լեցուն:
2. Մի՛ դրեք «պիտակներ»: Կան մարդիկ, ովքեր քննադատում են ամեն մեկին և առհասարակ ամեն ինչ: Իշխանությունը վատն է, վաճառողները թալանում են, բժիշկներն ու չինովնիկները կաշառակեր են, հարևաններն անտանելի են, իսկ բարեկամները` չարակամ:
Մի՛ նայեք մոլորակին և ձեր շրջապատին նեղ շրջանակով և միգուցե ձեր կյանքում ուրախության նոր պահեր ի հայտ գան:
3. Իդեալներ մի՛ փնտրեք: Մեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ տառապում ենք իդեալական աշխատանք չգտնելու, ընտանիքի ու գործընկերների հետ իդեալական հարաբերություններ չունենալու և այլնի համար: Իդեալ կարելի է փնտրել ողջ կյանքի ընթացքում և այդպես էլ չգտնել: Օրինակ, աշխարհում շատ միայնակ մարդիկ կան, ովքեր ցանկացել են գտնել իրենց արքայազնին կամ արքայադստերը ու այդպես էլ չեն գտել:
Սովորեք ուրախանալ այն ամենով, ինչ ունեք:
4. Մի՛ ամբողջականացրեք ձեր անհաջողությունները: Եթե դուք մեկ, երկու կամ թեկուզ երեք անգամ անհաջողության եք մատնվել աշխատանքում կամ անձնական կյանքում, ապա պետք չէ մտածել, որ դուք անհաջողակի մեկն եք: Արժե վերլուծել անհաջողությունների պատճառները և դրանց այլ կերպ նայել: Հնարավոր է, անհաջողությունների պատճառը ձեր վերաբերմունքն է կամ վարքագիծը:
Գտեք հաջողության հասնելու նոր միջոցներ: Չի բացառվում, որ այս անգամ ձեր ջանքերը կարդարացվեն:
5. Մի՛ ակնկալեք վատը: Եթե անընդհատ սպասելու եք, որ հիմա կհիվանդանաք, կկորցնեք աշխատանքը կամ ամուսինը կլքի ձեզ, ապա վաղ թե ուշ այդ ամենը կիրականանա:
Դուք կարող եք այնպես անել, որ ձեր կյանքը լեցուն լինի միայն դրական երևույթներով:
6. Մի՛ արեք շտապ հետևություններ: Օրինակ, փողոցում հանդիպել եք ձեր ծանոթներից մեկին և նա ձեզ չի բարևել: Այդ պահին ձեզ թվաց, որ նա ավելի հպարտ է դարձել և ձեզ տեսնելու ցանկություն չունի: Բայց հնարավոր է պարզապես մարդու տրամադրությունն է վատ, կամ նա մտքերով տարված է և դրա համար ձեզ չի նկատել: Իսկ դուք շտապեցիք հետևություններ անել…
7. Մի՛ ստեղծեք կանոններ, որոնց պետք է հետևեն բոլոր մարդիկ: Իրոք, մեզանից շատերը ստեղծում են կանոններ և քննադատում մարդկանց` ըստ իրենց կանոնների: Բայց մարդիկ, իհարկե, չեն համապատասխանում դրանց: Արդյունքում մենք ապրում ենք հիասթափություններ:
Պետք չէ մտածել, թե ով և ինչպես պետք է ապրի: Հավատացեք, այդպես ձեր կյանքն ավելի կհեշտանա:
8. Սրտին մոտ մի՛ ընդունեք ուրիշի անտարբերությունը ձեր հանդեպ: Ձեզ կարող է թվալ, որ մարդիկ ձեր հանդեպ անտարբեր են, այն դեպքում, երբ նրանք ուղղակի զբաղված են իրենց սեփական գործերով և այդ պահին չեն մտածում ձեր մասին, այնպես, ինչպես և դուք:
Սովորեք շնորհակալ լինել ամեն մի ուշադրության համար, որը ստանում եք ձեր ընկերներից, հարազատներից կամ գործընկերներից: Երբ ձեզ թվում է, թե այդ մարդը պետք է մտածեր ձեր մասին, հիշեք, որ ոչ ոք ձեզ ոչինչ պարտավոր չէ:
9. Մի՛ ապրեք անցյալով: Ինչո՞ւ անընդհատ քրքրել անցյալը և ապրել նրանով, եթե կարող եք ստեղծել փայլուն ներկա ու մտածել ավելի վառ ապագայի մասին: Ինչքան հաճախ հիշեք անցյալի ձեր թերացումները, սխալները, այնքան ավելի կծանրացնեք ձեր կյանքը ներկայում: Ազատվեք անցյալի ցավ պատճառող հուշերից, գտեք դրականը ներկայում և պլաններ կազմեք ապագայի համար` առանց հետ նայելու:
Լավատես եղեք սիրելիներս և կտեսնեք, որ կյանքը գունավոր հեքիաթի է նման:
Հրաչ ջան հոդվածի ամեն մի խորհուրդը ճիշտ ու տեղին է,իրոք տվածտ խորհուրդները մարդկանց շաաատ կոգնեն….ընդհանրապես Ես լավատես մարդ եմ,և կարող եմ ասել,որ կյանքում շաատ անգամներ ա օգնում….
Հեղինակը Գոհարն ա Գագո ջան 🙂 բայց ամեն դեպքում միշտ լավատես մնա:
Կներեք,հեղինակի անունը չեյ տեսել մինչ գրելը,,,,
Հա ոչինչ 🙂
Hrashali hodvac er…shat teghin u anhrajesht mer irakanutyan hamar..es ays kayqi mshtakan ayceluneric em…misht gtnum em indz anhrajesht u vogeshnchogh informacia..shnorhakalutyun bolor heghinaknerin, vor kaq u sharunakum eq ogtakar linel dzer xorhurdnerov.
SHNORHAKAL EM SHAT.ZER HODVACN ISKAPES ARZEQAVOR ER.
🙂
Շնորհակալություն Գոհար ջան, շատ լավ խորհուրդներ էին…
Շատ օգտակար հոդվածա Գոհար ջան ինձ ամենից շատ դուր եկավ 6 և 8 կետերը շատ դիպուկ են
Ուրախ եմ, որ հավանեցիք 🙂
Միշտ եղեք լավատես, և կտեսնեք, թե ինչքան կփոխվի Ձեր կյանքը
apres Go Har jan shat ogtakar er 🙂