Ստարտափ

ggfinances.com — միջազգային հայկական ստարտափ

Հարգելի ընթերցողներ, հաճույքով Ձեզ եմ ներկայացնում միջազգային մի նոր նախագիծ, որի գործարկումը չնայած նախատեսված է մի քանի շաբաթից, բայց դրա մասին կարելի է խոսել մի փոքր շուտ: Նախագիծը կոչվում է ggfinances.com: Այն իրենից ներկայացնում է միջազգային ֆինանսական հարթակ, այնպես, ինչպես օրինակ Yahoo Finance-ը կամ Google Finance-ը: Բայց ամենակարևորն այն է, որ նախագիծը ստեղծված է հայ թիմի կողմից և ներկա պահին այն ղեկավարվում է Հայաստանից:

Գնալով մեր մտածելակերպը պետք է ավելի լայնամասշտաբ դառնա: Հայկական նախագծերին զուգահեռ մենք պետք է ստեղծենք միջազգային նախագծեր, դուրս գանք միջազգային շուկաներ: Հայ ստարտափերները կարող են իրենց նախագծերով ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը, ինչպես, օրինակ, դա անում են իսրայելցիները:

Հիշեցնեմ, որ Իսրայելը համարվում է ստարտափների երկիր:

Նման նպատակին ուղղված համարձակ քայլերից մեկն էլ` ggfinances.com նախագծի ստեղծումն է: Նախագիծն իրենից ներկայացնում է finance.yahoo.com, forbes.com և oanda.com կայքերի յուրահատուկ խառնուրդ: Կայքում տեղ են գտնելու լուրեր ինչպես ֆինանսական շուկաներից, այնպես էլ ՏՏ աշխարհից: Մեր խոսակցության ընթացքում նախագծի հեղինակները նշեցին այն առավելությունները, որոնցով կայքն առանձնանալու է նմանատիպ այլ կայքերից:

  • Բազմաբնույթ ֆինանսական ինֆորմացիայի կուտակում մեկ կայքում,
  • Ֆինանսական գործիքներ, որոնց մեջ կան այնպիսինները, որոնք բացահայտ ավելի լավն են, քան դրանց համարժեքները Yahoo Finance-ում,
  • Օգտագործողի համար հարմար միջավայր,
  • Նորովի մոտեցում ծեծված թեմաներին,
  • Մեծ ցանկություն դառնալ համաշխարհային մակարդակի առաջատար ֆինանսական հարթակ (շատ դեպքերում սա էլ է մրցակցային առավելություն):

Զրուցելով նախագծի հեղինակների հետ` հասկացա նաև, որ առայժմ նրանք չեն ուզում բացահայտել նախագծի բոլոր մանրամասները, ուստի անհամբեր կսպասենք դրա բացմանը: Իսկ մենք էլ, մեր հերթին, կարող ենք աջակցել հայ թիմի կողմից ստեղծված նախագծի զարգացմանը` միանալով դրա ֆեյսբուքյան էջին և տարածելով այս ինֆորմացիան տարբեր եղանակներով` բլոգներով, լրատվական կայքերով և այլն: Մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել ggfinances.com նախագիծը և հետագայում էլ հարցազրույցներ կունենանք նախագծի հեղինակների հետ: Իսկ այս պահին մնում է միայն սպասել… Իսկ թե ինչքան, կհուշի կայքի բացման հետադարձ հաշվիչը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Լավ է հնչում, բարի երթ: Հսկայական նշանակություն ունի նորաստեղծներին քաջալերող ցանկացած նախաձեռնություն: Ինձ որոշակի փորձ ունեմ: Պատրաստ եմ անձամբ օժանդակել, թեկուզ գաղափարի ճշգրտման, առաջին փուլի քննարկումների ժամանակ:

    Ահարոն Չիլինգարյան
    հեռ. 077 800 650

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»